Իմփիչմենտի գործընթացում հովանավորներ փնտրողներին պետք է ասել հետևայլը. Արտակ Զաքարյան
БЛОГԻմփիչմենտի գործընթացում հովանավորներ փնտրողներին պետք է ասել հետևայլը.
1. Նախ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու «հովանավորը» ՀՀ սահմանադրությունն է, ոչ թե ՀՀ առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահը: Եվ, եթե ստեղծված աղետալի իրավիճակում, պայքարի այս ձևը վաղուց բացազատելու փոխարեն, գործընթացի հովանավորներ են փնտրվում՝ առնվազն տարօրինակ է:
2. Այս հինգ տարիներին, ԱԺ ընդդիմադիր 36 մանդատները կարող են արդարացված լինել առաջին և միակ հերթին իմփիչմենտի գործընթացով, որում թիվ մեկ շահագրգիռը կարծում եմ պետք է այդ մանդատների կրողները լինեն: Այլապես, պատմությունը գրելու է, որ դավադիր իշխանությունների կողմից Արցախը թշնամուն նվիրելիս, Հայաստանի տարածքները բաժանելիս, ՀՀ պետականությունը քայքայելիս ՀՀ ԱԺ-ն դե ֆակտո ընդդիմությունը «չի ունեցել»: Եթե համաձայն չեք, ուրեմն ողջամիտ բացատրեք, «բա էլ ո՞ր դեպքի համար է, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը»: Սպասում եք, որ ամբողջովին ձախողված Նիկոլն ի՞նքը նախաձեռնի իրեն անվստահություն հայտնելու գործընթացը: Այդ դեպքի համար ընդդիմության մանդատներն անգամ պետք չեն...
3. Եվ վերջապես, եթե որևէ նպատակի հասնելու համար կա ցանկություն, ապա փնտրվում են լուծումներ, եթե ցանկություն չկա՝ ապա հազար ու մի պատճառներ:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
За два месяца девять лет восполнится? «Паст»
4
Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана
5
Когда земля уходит из-под ног: «Паст»



