Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչի՞ համար էր ժամանակին օգտագործվում ձեռնափայտը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ձեռնափայտը երևի թե ամենահին «գործիքներից» մեկն է՝ սկսյալ սովորական ծառի ճյուղից: Հետագայում՝ պատմական տարբեր ժամանակաշրջաններում ձեռնափայտը կարևոր դեր է խաղացել «ջենթլմենի» կերպարում՝ մարմնավորելով նրա ոճն ու կարգավիճակը։ Դա պարզապես աքսեսուար չի եղել, այլ եղել է մի տեսակ պարտադիր տարր։

Այսօր ձեռնափայտը հիմնականում կապված է առողջական հանգամանքի հետ. այն օգնում է սահմանափակ շարժունակությամբ մարդկանց, իսկ, օրինակ՝ 17-18-րդ դարերի Եվրոպայում ձեռնափայտը խորհրդանշում էր մարդու զարգացման կարևոր փուլերը։ Դա տղայից փեսացու դառնալու պատրաստ չափահաս տղամարդու անցման նշան էր: Ինչպես ֆրակը կամ ծխամորճը, այնպես էլ ձեռնափայտը հասունության նշան էր։ Ձեռնափայտի տերը ցույց էր տալիս, որ իր այդ աքսեսուարը պատահական չէ։ Ակնկալվում էր, որ տղամարդը, որը ձեռնափայտ ունի, պետք է հետևի վարքագծի որոշակի կանոնների։ Օրինակ՝ պարոնը չպետք է «չմտածված» կերպով կրի այն. երբ նա տուն էր մտնում, նրան խնդրում էին միջանցքում թողնել գլխարկը, ձեռնոցները և, իհարկե, ձեռնափայտը։ Դա հարգանքի և հյուրընկալության նշան էր, որը ցույց էր տալիս, որ տանտերը պատրաստ է երկար ժամանակով ընդունել հյուրին։

Այն ժամանակ ձեռնափայտն ուներ տիկնոջ հետ զբոսանքի ժամանակ վարվելու իր կանոնները: Ջենթլմենն ստիպված էր այն դնել ձախ ձեռքի մեջ, որպեսզի չխանգարի տիկնոջը, որը քայլում էր նրա հետ թև թևի, դա քաղաքավարության և հարգանքի կարևոր դրսևորում էր։

Այսօր մենք ձեռնափայտն ընկալում ենք որպես ակնհայտ ու ինքնըստինքյան մի բան, բայց իրականում դրա հայտնվելը տղամարդկանց նորաձևության մեջ ուներ տրամաբանական բացատրություն։ 17-րդ դարում տղամարդիկ կրում էին կոշտ շրջանակներով և ծավալուն ուրվանկարներով հագուստ։ Նման կոստյումներով անհնար էր պարզապես ձեռքերը գրպանները դնել կամ դրանք հարմարավետ դիրքով պահել, ուստի ձեռնափայտը գործնական խնդիր էր լուծում. այն օգնում էր ազատել ձեռքերը և, միևնույն ժամանակ, ոճային տեսք ունենալ: Ավելին, երբ այն ժամանակ ձիերն ու սրերն այլևս հասանելի չէին առօրյա օգտագործման համար, ձեռնափայտն էր դարձել տղամարդու համար կարևոր աքսեսուար։ Բացի դա, այն թանկարժեք իր էր ու հպարտության առիթ։ Օրինակ՝ Լյուդովիկոս 14-րդը կրում էր գոհարներով պատված ձեռնափայտ, որն ընդգծում էր նրա վեհությունն ու կարգավիճակը։

Այնուամենայնիվ, դրա օգտագործումը չէր սահմանափակվել միայն գեղագիտական նպատակներով: Բժիշկները, օրինակ՝ օգտագործում էին դրա՝ քացախով թաթախված գլուխը՝ գոլորշի ներշնչելու և հիվանդություններից պաշտպանվելու համար։ Կային նաև ավելի էքսցենտրիկ տարբերակներ, երբ ձեռնափայտերի մեջ տեղադրվում էին ժամացույցներ, հեռադիտակներ կամ նույնիսկ աստղադիտակներ։

Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում ձեռնափայտը կորցրեց իր ժողովրդականությունը, և ահա թե ինչու: Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ձեռնափայտը մնում էր տղամարդկանց զգեստապահարանի անբաժանելի մասը, իսկ նորարարներն անընդհատ առաջարկում էին նոր տեսակներ՝ հարմարեցված տարբեր մասնագիտություններին ու հոբբիներին։ Կային ձեռնափայտեր ինժեներների, ատաղձագործների, ճարտարապետների և նույնիսկ ոսկերիչների համար։ Բայց պատերազմի ժամանակ այդ նորաձևությունը սկսեց անհետանալ։ Մնաց միայն սպայական ձեռնափայտը, իսկ մնացած ձեռնափայտերը հիմնականում մնացին որպես աքսեսուարներ արշավականների, լեռնագնացների և սահմանափակ շարժունակություն ունեցող մարդկանց համար: Այն այլևս կարգավիճակի կամ առնական նրբագեղության խորհրդանիշ չէ, ինչպես նախկինում էր: Ձեռնափայտն աստիճանաբար դադարեց լինել ջենթլմենի կերպարի մաս՝ իր տեղը զիջելով ավելի ժամանակակից ու ֆունկցիոնալ աքսեսուարներին։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»