Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով բուֆերային գոտի են ստեղծում. Պուտին
МЕЖДУНАРОДНОЕ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի զինված ուժերը աշխատանքներ են տանում Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով բուֆերային գոտի ստեղծելու ուղղությամբ, ըստ Интерфакс-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես արդեն ասել եմ, որ որոշում է ընդունվել սահմանի երկայնքով անհրաժեշտ անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու մասին։ Մեր զինված ուժերը ներկայում լուծում են այդ խնդիրը, թշնամու կրակակետերը ակտիվորեն ճնշվում են, աշխատանքները շարունակվում են», -նշել է Պուտինը հինգշաբթի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահն առանձին անդրադարձել է ռազմական գործողությունների ակտիվ գոտի դարձած սահմանային տարածքների ականազերծման, չպայթած զինամթերքի, ականների և զենքի պահեստների վերացման թեմային։
«Կրկնում եմ, խոսքը Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի մարզերի մասին է, որոնք նույնպես տուժել են և ենթարկվում են հրետակոծության։ Ավելին, թշնամին ընտրում է այնպիսի թիրախներ, որոնք, որպես կանոն, ռազմական նշանակություն չունեն՝ քաղաքացիական օբյեկտներ, տներ, մարդիկ», -ասել է Պուտինը։
Եվ այսօրվա իրադարձություններն, ընդգծել է Ռուսաստանի նախագահը, միայն հաստատում են ասվածը։
«Անօդաչու թռչող սարքերի հարձակումների, դիվերսիոն և հետախուզական խմբերի ժամանակ նրանք որսում են քաղաքացիական տրանսպորտային միջոցներ, դրանց թվում՝ շտապօգնության ավտոմեքենաներ և գյուղատնտեսական տեխնիկա։ Մահանում և վիրավորվում են և՛ կանայք, և՛ երեխաներ», -ընդգծել է Պուտինը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































