Հովիկ Աբրահամյանի մի քանի «փախուստները». դա քանի պատճառ ունի
ПОЛИТИКА«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե վերջին շրջանում ահավոր լարված են Հովիկ Աբրահամյանի եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունները: Շատերն են նկատել, որ գեներալ Մանվելի եղբոր հոգեհանգստին, ի տարբերություն երկու ժամ այնտեղ եղած Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանը մի քանի րոպեով մտել-դուրս է եկել, ինչն ուղղակի ապշեցրել է ներկաներին:
Հաջորդը Հովիկ Աբրահամյանի «փախուստն» էր Հայաստանից՝ իր ծննդյան օրը, որպեսզի հայոց «էլիտայի» մասնակցությամբ, եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ չնշի իր տարեդարձը:
Ասում են նաեւ, թե տարընթերցումներն առաջացել են դեռ սահմանադրական բարեփոխումների ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը շտաբի պետ Աբրահամյանին զգուշացրել է՝ խախտումները նվազագույնի հասցնել, «աքուրով» անել ամեն բան, ինչը չի արվել:
Լարվածության հաջորդ պատճառն էլ կադրային վերջին տեղաշարժերն են, որոնց Հովիկ Աբրահամյանն ունեցել է «զրո» մասնակցություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



