Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Աննկարագրելի լավն էր իմ տղան, և նա ամեն տեղից պակասեց»․ Հայկ Խաչատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ժիր երեխա էր։ Շատ կապված էր պապիկի հետ։ Պապիկը Հայկոյիս հետ դպրոց է գնացել-եկել երեք տարի։ Առանց պապիկի ուղղակի դպրոց չէր գնա, դասերին չէր նստի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սիրունը՝ Հայկի մայրիկը։

Հայկը ծնունդով Արթիկի շրջանից է, Սպանդարյան գյուղից։ Հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Մայրիկն անկեղծանում է՝ որդին դպրոցում այդքան էլ լավ չի սովորել. «Շատ ժիր էր, չէր «ենթարկվում» որևէ մեկին»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Հայկն ուսումը շարունակել է Արթիկի պետական քոլեջի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» բաժնում։

Մայրիկը նշում է՝ որդին աննկարագրելի սեր ուներ աղավնիների նկատմամբ. «Ամբողջ օրը պատրաստ էր նրանց հետ ժամանակ անցկացնել, ավելացնել քանակը, լավ ու վատ ընտրել»։ Հայկի երազանքների մասին խոսելիս տիկին Սիրունն ասում է՝ որդին շատ երազանքներ ուներ. «Երազում էր, որ ունեցած մեքենայից ավելի լավը պետք է գնի, հայրիկին թիկունք լինի, տունը պետք է նորոգեր, ամեն ինչ իր սրտով աներ։ Գյուղի հանդեպ աննկարագրելի կապվածություն ուներ, շատ էր սիրում գյուղը։ Կապվածություն ուներ իր հարազատների հետ, ամեն մեկին յուրովի էր սիրում, նրանցից յուրաքանչյուրի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ուներ։ Մի փոքր կտրուկ խոսելաձև ուներ, և իրեն «մունաթով Հայկո» էին ասում։ Բայց յուրահատուկ էր իմ Հայկոն, այնպես չէ, որ իմ տղան է, գովում եմ, իրեն ողջ գյուղը գիտի: Իրեն բոլորը շատ էին սիրում, հարգում։ Իր խոսքը կարևորում էին իր ընկերները, կոլեկտիվը։ Մի հարց էր լինում, զանգում էին տղայիս, խորհուրդ հարցնում։ Աննկարագրելի լավն էր իմ տղան, և նա ամեն տեղից պակասեց՝ բարեկամությունից, ընկերական շրջապատից, ընտանիքից։ Հավատացեք՝ ես ավելի քիչն եմ պատմում իր մասին, քան կա իրականում»։

2021 թ. հուլիսի 22-ին Հայկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայության է անցնում Ճամբարակում։ «Իր ժամկետից երեք տարի ուշ է մեկնել ծառայության։ Որոշեցին, որ իր բուժումն ավարտվել է, առողջական վիճակն արդեն լավ է, կարող է մեկնել բանակ։ Ինքն էլ դեմ չէր, ավելին՝ իր համար սկզբունք էր, որ տղամարդը պետք է ծառայի: Հայրենասեր էր, սիրով է ծառայել։ Երբեք չի դժգոհել բանակից»։

Մայրիկը վերհիշում է Սեպտեմբերյան պատերազմից մեկ շաբաթ առաջվա իրադարձությունները։ «Դեպքից մեկ շաբաթ առաջ տանն էր։ Արձակուրդը վերջացավ, արդեն պետք է զորամաս ներկայանար, զանգեց ընկերոջը՝ ինձ դրոշ է պետք, քանի որ Արթիկում իր ուզածը չգտավ։ Այդ դրոշով պետք է դիրքեր բարձրանար։ Թե հիմա մտքով ինչոր բան էր անցել, թե արդեն գիտեին սպասվողի մասին, ասել չեմ կարող։ Բերեց դրոշը տուն, ինձ էլ խնդրեց, որ կողքերի հատվածները կարեմ, որ հանկարծ չքանդվեն։ Տղաները նաև սրբավայր էին սարքել դիրքերում, Հայկոն մեծ ներդրում էր ունեցել այդ գործում, բետոնի հետ կապված աշխատանքներ արել»։

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ։ Ուղղություններից մեկը Գեղարքունիքն էր։ Սեպտեմբերի 12-ին Հայկը ողջ օրը կապի մեջ է եղել մայրիկի հետ, անընդհատ զանգահարել։ «Հարցնում էր, թե ինչ կա, ինչ ենք անում։ Մենք էլ ոչ մի առանձնահատուկ բան չէինք անում, տան, առօրյա գործերով էինք զբաղված։ Այդ օրը բոլոր հարազատների, ընկերների հետ զրուցել է, ընդ որում՝ մի քանի անգամ է կապ հաստատել։ Երևի չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ հինգ րոպեն մեկ զանգում էր, հարց ու փորձ անում, թե հենց այդ պահին ինչ եմ անում։ Այդ օրերին հայրիկն արտագնա աշխատանքի էր մեկնել։ Հարցրեց՝ հայրիկի հետ խոսե՞լ եմ։ Դրական պատասխան տվեցի։ Ասաց, որ հայրիկին զանգել է, չի պատասխանել, հետո հետ է զանգել, զրուցել են։ Հիմա մտածում եմ, որ այդքան շատ զանգելու, հարցերի նպատակն այն էր, որ հասկանար, թե մեզ մոտ ինչ է կատարվում, ինչ գիտենք»։

Սկսվում են ռազմական գործողությունները, մենք հաճախ ենք տղաների պատմություններում նշում՝ Սեպտեմբերյան պատերազմը։ Հայկը եղել է Վերին Շորժայի դիրքերում, անմահացել սեպտեմբերի 13-ին։ «Իրենց դիրքից Տարոնը ասել է. «Տղե՛րք, բլինդաժից դուրս կգամ, եթե ազդանշան տվեցի, դուրս չգաք, եթե չտվեցի, հետևիցս կգաք»։ Այդ ժամանակ Հայկոս ասել է. «Ես քեզ հետ գալու եմ, ինչ կլինի, թող երկուսիս իրար հետ լինի»։ Հայկոն ու Տարոնը դուրս են գալիս, գնում, ազդանշան տալիս, որ մյուսները դուրս չգան։ Տղաներն ընկել էին շրջափակման մեջ, Հայկս ու Տարոնը զոհվեցին»։

Դրանից հետո ընտանիքն ամենուր փնտրել է որդուն։ «Ամուսինս հասել է Վարդենիսի դիրքեր։ Այդ ընթացքում այնքան տեսանյութեր տեսանք, նկարներ, մեկին Հայկին էինք նմանեցնում, բայց, փաստորեն, նա չէր։ Մենք մեզ խաբելով՝ օրերն անցկացրեցինք։ Այդ ժամանակ կար այդ վարկածը, որ Հայկոս գերեվարված է։ Երանի թե Հայկոս այն կողմում լիներ, միայն թե իմանայինք, որ նա շնչում է»։ Հայկի հուղարկավորությունը տեղի է ունեցել նրա ծննդյան օրը՝ հոկտեմբերի 6-ին։

Հայկը կրտսեր եղբայր և քույրիկ ունի։ Հենց նրանք են այսօր ընտանիքին ուժ տվողները։ «Օրերն անցնում են, երբեմն մտածում ես, որ գուցե ժամանակի հետ ինչ-որ բան փոխվի ներսումդ, բայց կսկիծն ավելի է խորանում, ավելի շատ ցավ ու կարոտ ես զգում։ Հիմա, երբ մյուս տղաս տուն է մտնում, կարծես թևերս բացվեն։ Նա էլ է զգում, թե որքան ծանր ենք տանում այս ցավը, փորձում է սփոփել, սիրտներս շահել։ Զգում ես, որ ինքն էլ է հոգեպես շատ տանջվում, բայց փորձում է մեզ ուժ տալ, գոտեպնդել։ Երեխաներից ամեն մեկն իր տեղն ունի, սպասված երեխաներ էին։ Քույրիկն իրենցից ամենափոքրն է, նրա հանդեպ սերն այլ է»։

Հ. Գ. - Հայկ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Սպանդարյանի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем России