Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Իմփիչմենտի քրոնիկոնը

ПОЛИТИКА

Դեռևս 2024թ. մայիսին Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր, որ իրենք իմփիչմենտ են իրականացնելու և հազարավոր մարդկանց փողոցում պահեցին, պտտացրեցին այդ խոստումով, սակայն նման նախաձեռնություն անգամ չսկսվեց։ Ընդդիմությունն ազնվություն չունեցավ խոստովանելու, որ իրենք կորցրել են մեկ ընդդիմադիր պատգամավորի՝ Իշխան Զաքարյանին («Պատիվ ունեմ» դաշինք), ով անցել է Նիկոլ Փաշինյանի կողմը, իսկ վարչապետին անվստահություն հայտնելու համար այդ մանդատը կենսական կարևորություն ուներ։ Հետագայում իշխանության կողմն անցավ ևս մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ Գեղամ Նազարյանը («Հայաստան» դաշինք)։ Իմփիչմենտ նախաձեռնելու համար արդեն պակասում էր երկու պատգամավորի մանդատ։

 Սույն տարվա ապրիլի 28-ին Սերժ Սարգսյանին հարող նորաստեղծ «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներ Էդգար Ղազարյանը և Նարեկ Մալյանը սկսում են իմփիչմենտի արշավ, որի շրջանակներում դիմում-նամակներ են ուղարկում Ազգային ժողովի 107 պատգամավորներին, որպեսզի նրանք նախաձեռնեն Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Նրանք հրապարակավ պնդում են, որ կարևոր չէ, թե ո՞վ է թեկնածուն այլ կարևորը Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացն է: 

Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածում այն մասին, որ իրենք վարչապետի թեկնածու չունեն և պատրաստ են առանց նախապայմանների տալ իրենց 6 ստորագրությունները, եթե իմփիչմենտի նախաձեռնություն իրականացվի, սակայն իրենք նման նախաձեռնություն չեն սկսելու։ 

Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունը հայտարարում է, որ եթե թեկնածու առաջադրվի և 8 ստորագրություն հավաքվի, իրենք կտրամադրեն իրենց 28 ստորագրությունները, սակայն նույնպես նման նախաձեռնություն չեն սկսելու։ 

Այսպիսով, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ԱԺ-ում ներկայացված խմբակցությունները միասին ունեն 34 ստորագրություն, չունեն վարչապետի թեկնածու և իմփիչմենտ սկսելու համար նրանց չի բավարարում 2 պատգամավորի ստորագրություն։

 Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված երկու պատգամավորները՝ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, հայտարարում են, որ իրենք չեն աջակցի ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված որևէ թեկնածուի և նախաձեռնում են իմփիչմենտի գործընթաց՝ վարչապետի թեկնածու առաջադրելով՝ Էդմոն Մարուքյանին։ Վարչապետի թեկնածու առաջադրելը իմփիչմենտի գործընթաց սկսելու համար Սահմանադրական կարևոր նախապայման է։

 Էդմոն Մարուքյանը դիմում է «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքներին՝ հայտարարելով, որ ինքը ունի վարչապետին անվստահություն հայտնելու համար ընդդիմությանը անհրաժեշտ երկու պակասող մանդատները և խնդրում է հանդիպում խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների հետ։ Մարուքյանը հիշեցնում է, որ ընդդիմադիրները խոստացել էին՝ առանց նախապայմանների տալ իրենց ստորագրությունները, եթե որևէ մեկը սկսի իմփիչմենտի գործընթացը, իսկ իրենք հրաժարվել են նախաձեռնելուց։ Ուստի այլ տարբերակ, քան իրենց ստորագրություններ տալով՝ միանալ վարչապետին անվստահություն հայտնելու նախագծին, պարզապես չկա։ Մարուքյանը մի քանի անգամ պատշաճ հարգանքով դիմում է ընդդիմադիր դաշինքներին՝ հանդիպում կազմակերպելու համար։

 Ընդդիմադիր երկու խմբակցությունները երեք օր չեն արձագանքում, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ի իր հարցազրույցում ասում է, որ իրենք չեն միանա իմփիչմենտին՝ դրժելով նախապես իրենց կողմից արված հայտարարությունը։

 Նույն օրը ուշ երեկոյան «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է, որ իրենք չեն տրամադրի ստորագրություններ, որովհետև Էդմոն Մարուքյանին համարում են «Նիկոլ Փաշինյան 2»։

 Էդմոն Մարուքյանը արձագանքում է, որ իր մանրամասն ծրագրված քայլերով պայթեցրեց «Արթուն ենք» շարժման կեղծ արշավը, թե իբր իրենք իմփիչմենտ են ուզում իրականացնել։ Մարուքյանը հայտարարում է, որ նա ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իրական դեմքերը՝ բացահայտելով այն հանգամանքը, որ նրանք հատուկ վիժեցնում են իմփիչմենտի գործընթացը և դրանով ծառայում են Նիկոլ Փաշինյանին։ Մարուքյանը պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանը, և նրանց ծրագիրն է պահել քաղաքական դաշտի մոնոպոլիան, որպեսզի 2026թ. նույնպես Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ՝ ևս 5 տարով՝ մինչև 2031թ., իսկ իրենք, իրենց թալանածը պահելով, «ընդդիմություն» խաղան։

 Մարուքյանը հայտարարում է, որ նախաձեռնությունը և իմփիչմենտի համար պատրաստած փաթեթը իրենք ետ չեն վերցնելու։ Մինչև 2026թ.-ի ընտրությունները նախագիծը ԱԺ-ում մնում է ուժի մեջ։

Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team