Արցախի ԱԺ-ն այսօր նախագահ կընտրի. ո՞վ կդառնա խորհրդարանի խոսնակը
ПОЛИТИКА
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
MediaHub-ի տեղեկություններով՝ այսօր ժամը 20.00-ին Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող Արցախի Ազգային ժողովը նիստ կգումարի:
Սա Սահմանադրության պահանջն է: Խորհրդարանական խմբակցությունները կընտրեն ԱԺ նախագահ, մի քանի օր անց էլ կընտրվի Արցախի նախագահը:
Հիշեցնենք, այսօր Սամվել Շահրամանյանի լիազորությունները, իբրև Արցախի նախագահի, դադարեցվեցին:
MediaHub-ի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ նախագահ կընտրվի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը:
Ի դեպ, վերջին փուլում ակտիվ շրջանառվում էր, թե Սամվել Բաբայանը ևս հավակնում է Արցախի նախագահի պաշտոնին, սակայն մեր զրուցակիցը նշեց, որ Սամվել Բաբայանը դիրքավորվում է ներհայաստանյան քաղաքական դաշտում, և Սամվել Շահրամանյանին չի խանգարելու նորից դառնալ Արցախի նախագահ: Թեև սա չի նշանակում, որ «Միասնական հայրենիք» խմբակցությունը կմասնակցի քվեարկությանը և կողմ կլինի նրա թեկնածությանը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































