ՀԱՊՀ-ի Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին
ОБЩЕСТВОՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղը հյուրընկալել էր ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանին և Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին։
Ներկայացվեց կադրերի պատրաստման համալսարանի ներուժը և տեխնիկական հնարավորությունները: Մեր գործընկերները ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրեցին հանքարդյունաբերության գլոբալ միտումները, ԶՊՄԿ-ի տեղն աշխարհի հանքարդյունաբերական քարտեզում և հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը, ինչպես համաշխարհային, այնպես էլ՝ Հայաստանի տնտեսության վրա:
Բանախոսները լսարանից բազմաթիվ հարցեր ստացան, ինչը խոսում է հանքարդյունաբերության նկատմամբ հետաքրքրվածության և մարզում այս ոլորտի կարևորության գիտակցման մասին:
Համալսարանի հյուրերը շրջեցին լսարաններում և գիտափորձարարական լաբորատորիաներում, ծանոթացան ուսումնամեթոդական նյութերին, սարքավորումներին։ Նրանց զարմացրեց, որ կրթօջախը կարողացել է գործուն վիճակում պահպանել դեռևս խորհրդային տարիներից մնացած սարքավորումները, և սիրով ու խնամքով պահպանվող ցուցանմուշային միներալների հավաքածուները:
«Համագործակցությունը ԶՊՄԿ-ի հետ մեր համալսարանի համար կենսական նշանակություն ունի,- ասաց ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի ՈՒՄԱ և ՄՀ գծով տեղակալ Տիմեյա Աղամյանը` շեշտելով, որ այս կրթօջախը Սյունիքի հանքարդյունաբերության ոլորտի գիտահեն դարբնոցն է, որտեղ կրթություն են ստանում ոլորտի ապագա կադրերը, որոնք զարգացնելու են մարզի ու հանրապետության հանքային ընկերությունները»:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»
3
Коррупция вернулась в КГД? «Паст»
4
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



