Մոգերինին սիրիական հակամարտության ռազմական լուծման կողմնակից չէ
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, որ Սիրիայում հակամարտության ռազմական լուծում չկա:
Ինչպես հայտնում է ТАСС-ը, նա այս մասին հայտարարել է Սիրիայի դոնոր երկրների համաժողովի ժամանակ: «Նրանք, ովքեր կարծում են, որ հարցի ռազմական լուծում կա, պետք է արթնանան: Սիրիային ու սիրիացիներին փրկելու միակ միջոցը «ճանապարհային քարտեզի» կիրառումն է»,-ասել է նա:
Նրա խոսքով` զինադադարը պետք է պահպանվի, փոխադարձ վստահության ապահովման քայլեր պետք է անհապաղ գործի դրվեն, այդ թվում` հումանիտար օգնության հատkացում իրականացվի: «Մենք բոլորս պետք է կայացնենք բարդ որոշումներ, որպեսզի լինենք հետևողական ու հետևենք մեր պարտականությունների կատարմանը»,-շեշտել է Մոգերինին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



