Ռուսաստանը և Ուկրաինան պատերազմը դադարեցնելու շուրջ անհապաղ բանակցություններ կսկսեն. Թրամփ
МЕЖДУНАРОДНОЕ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ես հենց նոր ավարտեցի երկու ժամ տևած զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և կարծում եմ, որ այն շատ լավ անցավ։ Սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ռուսաստանը և Ուկրաինան հրադադարի և, ավելի կարևորը՝ պատերազմի ԱՎԱՐՏԻ վերաբերյալ շուրջ անհապաղ բանակցություններ կսկսեն։ Պայմանները կհամաձայնեցվեն երկու կողմերի միջև, քանի որ նրանք գիտեն բանակցությունների մանրամասները, որոնք ոչ ոք չի իմանա։ Զրույցի տոնն ու ոգին հիանալի էին։
Ռուսաստանը ցանկանում է լայնածավալ առևտուր անել Միացյալ Նահանգների հետ, երբ այս աղետալի «կոտորածն» ավարտվի։ Ես համաձայն եմ։ Ռուսաստանն ունի հսկայական հնարավորություններ ստեղծելու հսկայական թվով աշխատատեղեր և հարստություն։ Նրա ներուժն ԱՆՍԱՀՄԱՆ է։
Նմանապես, Ուկրաինան կարող է մեծ օգուտ քաղել առևտրի ոլորտում՝ իր երկիրը վերակառուցելու ընթացքում։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն անմիջապես։ Ես այս մասին տեղեկացրել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին՝ նրանց հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ՝ նախագահ Պուտինի հետ իմ հեռախոսազրույցից անմիջապես հետո։
Վատիկանը հայտարարել է, որ հետաքրքրված է բանակցություններ վարելով։ Թող գործընթացը սկսվի»,-ընդգծել է Թրամփը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































