«Երբ ամեն օր վայելում ես Թելանգանայի մշակույթն ու գեղեցիկ վայրերը». կադրեր՝ «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթից
ЛАЙФ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Miss World» մրցույթի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակում է արվել.
«Miss World Sports Challenge 2025-ը ուժի, վճռականության և միասնության ցնցող ցուցադրություն էր: Սկսած հուզիչ մրցույթներից մինչև մասնակիցների անհավանական ոգին, էներգիան պարզապես աննման էր: Ուրախ ենք կիսվել ձեզ հետ բացառիկ կադրերով, որոնք ֆիքսում են այս անմոռանալի իրադարձության ամենալավ պահերը: Մնացեք և վերապրեք հուզմունքը մեզ հետ»:
Հնդկաստանից նոր լուսանկարներ է հրապարակել նաև Հայաստանը ներկայացնող 19-ամյա Ադրինե Աճեմյանը:
«Երբ ամեն օր վայելում ես Թելանգանայի մշակույթն ու գեղեցիկ վայրերը»,- լուսանկարներին կից գրել է նա:
Հիշեցնենք՝ «Միսս Աշխարհ» հեղինակավոր միջազգային գեղեցկության մրցույթն ընթանում է Հնդկաստանի Թելանգանա քաղաքում՝ մայիսի 7-ից 31-ը:
Ադրինե Աճեմյանը կպայքարի 130 գեղեցկուհիների հետ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































