Արգենտինայում ավելի քան 7 հազար մարդ Է տարհանվել ուժեղ ջրհեղեղի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի ավելի քան 7000 բնակիչ տարհանվել է ուժեղ ջրհեղեղի պատճառով։ Այս մասին մայիսի 17-ին հայտնել է La Nacion-ը ։
Թերթի տվյալներով՝ մայիսի 16-ից ի վեր տարածաշրջանում տեղացել է ավելի քան 400 մմ տեղում։
Երկրի ազգային օդերևութաբանական ծառայությունը կարմիր վտանգի մակարդակ է հայտարարել Բուենոս Այրես նահանգի որոշ շրջանների համար։
Ավելի քան 3000 մարդ տեղավորվել է տարհանման կենտրոններում, իսկ ևս 4500-ը տարհանվել է ինքնուրույն։ Երեք մարդ անհետ կորած է։
Իշխանությունները բնական աղետի վայր են ուղարկել հատուկ տեխնիկա և որոնողական-փրկարարական խմբեր։ Փրկարարական աշխատանքներին մասնակցում են մոտ 300 հրշեջներ, քաղաքացիական պաշտպանության ուժեր և ոստիկաններ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































