Ереван, 13.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հեքիաթային հյուրանոցներ,որոնց մասին միայն երազել կարելի է (լուսանկարներ)

ЛАЙФ

Shabat.am-ը գրում է.

Լավ հյուրանոցը կարող է նպաստել ճանապարհորդության բարեհաջող ընթացքին կամ փչացնել ճանապարհորդությունը: Վատ հյուրանոցը, անգամ եթե ամենալավ վայրում տեղակայված լինի, կարող է մթագնել ճանապարհորդության վառ տպավորությունները: Այնինչ, անգամ ամենավատ վայրում տեղակայված լավ հյուրանոցը կարող է իսկական օազիս հանդիսանալ: Այնուամենայնիվ, Ձեր երազած հանգիստն անցկացնելու համար կանգ առեք լավագույն վայրերում տեղակայված լավագույն հյուրանոցներում: Այստեղ ներկայացված են  հեքիաթային հյուրանոցներ, որոնց մասին միայն երազել կարելի է:

48 Լադերա հանգստավայր, Սենթ Լուսիա


Սա, հավանաբար, լավագույն վայրն է կարիբյան էքսկուրսիայի համար: Այստեղ համադրված են դիզայներական սքանչելի լուծումները, պերճանքը և կատարյալ դիրքը: Հյուրանոցում առաջարկվող հարմարություններից են սպան, մի շարք էքսկուրսիաները և լողալու ու ջրացատկի անհրաժեշտ բոլոր պայմանները:

47 Մանթա հանգստավայր, Տանզանիա


Դիտելով Մանթա հանգստավայրի լուսանկարները՝ Ձեզ մոտ հավանաբար ցանկություն կառաջանա առաջիկա արձակուրդն անցկացնել Տանզանիայի Փեմբա կղզում:

46 Օսչեր Քլիֆ, Շվեյցարիա


Սա ավելի շատ նման է ռեստորանի և իջևանատան, քան շքեղ հանգստավայրի: Օսչեր Քլիֆը կառուցվել է Էբենալփ քարափի մեջ: Սա լավագույն վայրն է, որտեղ կարելի է դադար առնել հյուսիսային Ալպեր ուղևորվելիս: Այստեղի հիասքանչ տեսարանները կգրավեն Ձեր ուշադրությունը, երբ ճանապարհորդելիս լինեք Շվեյցարիայի լեռներով:

45 Ջիրաֆ Մենոր (թարգմանաբար՝ ընձուղտի կալվածատուն), Քենիա


Այս լուսանկարները ֆոտոշոփի չեն ենթարկվել: Նայրոբիի արվարձաններից մեկում գտնվող այս հյուրանոցի տարածքում ընձուղտներ են շրջում: Այնպես որ, չզարմանաք, եթե նրանք Ձեզ ընկերակցեն նախաճաշի ժամանակ:

44 Կակսլաութանեն հյուրանոց, Ֆինլանդիա


Եթե երբևէ չեք լսել այս վայրի մասին, Դուք հավանաբար շատ քիչ ժամանակ եք անցկացրել ինտերնետում: Դուք կարող եք վայելել ձյունապատ անտառների շքեղությունը և ձմեռայինբևեռափայլը՝ առանց Ձեր տաքուկ անկյունը լքելու: Այո, Կակսլաութանեն հյուրանոցում այդ ամենը հնարավոր է:

43 Ուբուդի կախովի այգիներ, Բալի


Բուտիկ-հյուրանոցը, Այունգ կիրճի ջրավազանը, Փայանգան ջունգլիները և ճարտարապետական հիանալի լուծումներն անկրկնելի են դարձնում այս հանգստավայրը: Այստեղի ավազանը մրցանակակիր է բառի բուն իմաստով: Այն մի քանի տարբեր մրցանակներ է շահել:

42 Այսհոթել, Շվեդիա


Այսհոթելը (թարգմանաբար՝ սառցե հյուրանոց) գտնվում է Յուկասյարվիում: Թեպետ հյուրանոցը տարվա մեջ միայն ձմռանն է հագեցած լինում «սառցե հարմարություններով», այստեղ ամռանը նույնպես կարելի է մի շարք հետաքրքիր զբաղմունքներ գտնել և հիանալի ժամանակ անցկացնել:

41 Քոքոա Այլենդ, Մալդիվներ


Կղզիախմբի գլխավոր օդանավակայանից արագընթաց մոտորանավակով Քոքոա Այլենդ (թարգմանաբար՝ Կակաոյի կղզի) կարելի է հասնել ընդամենը 40 րոպեի ընթացքում: Ջրի հատակի ծովախութերն ուսումնասիրելն այնքան հետաքրքիր զբաղմունք է, որ դրանք տեսնելուց հետո ոչ մի հանգստացող այլևս չի մտահոգվի սպա մերսումների մասին:

40 Լոիզաբա Սթար Բեդզ, Քենիա


Այս հյուրանոցի անունն անգլերենից թարգմանաբար նշանակում է Լոիզաբայի աստղային մահճակալներ: Բանն այն է, որ հյուրանոցի բացօթյա մահճակալները տեղադրված են աստղազարդ երկնքի տակ՝ Էվասո Նգիրո գետի մոտակայքում: Այս «աստղային» մահճակալներից յուրաքանչյուրը կիսով չափ ծածկի տակ է: Մուկկոկոտենի անունը կրող հատուկ անիվների շնորհիվ մահճակալը հնարավոր է դուրս քշել ծածկի տակից և հետ քշել ծածկի տակ: Քենիան հայտնի է բազմազան կենդանատեսակներով և վայրի գեղեցիկ բնությամբ, ուստի բացօթյա այս հանգստավայրում դուք կտեսնեք ապշեցուցիչ արարածների:

39 Բուրջ ալ-Արաբ, Դուբայ


Բուրջ ալ-Արաբը աշխարհի ամենաշքեղ հյուրանոցներից է: Հյուրանոցի կառուցման աշխատանքները սկսվել են 1994 թ.-ին և ավարտվել 1999-ին: Հյուրանոցում երկհարկանի 202 սենյակ կա: Սենյակներից ամենամեծը զբաղեցնում է 780 մ2: Հյուրանոցի բարձրությունը կազմում է 321 մետր: Մինչև 2008 թվականը Բուրջ ալ-Արաբը համարվել է Դուբայի ամենաբարձր հյուրանոցը, իսկ 2008-ին իր տեղը զիջել է Վարդերի աշտարակ հյուրանոցին:

38 Թրիթհոթել, Շվեդիա


Այս բազմաոճ շվեդական հյուրանոցի համարների անուններն արդեն իսկ ամեն ինչ ասում են. Թռչնի բույն, Կապույտ կոն, ՉԹՕ, Ծառի սաունա, Ճպուռ և այլն: Հյուրանոցի ճարտարապետությունն ու հյուրանոցում մատուցվող ծառայությունների մակարդակը կգոհացնեն անգամ ամենաբծախնդիր այցելուներին:

37 Մարկես դը Ռիսկալ, Իսպանիա


Այս հյուրանոցը նախագծել է նշանավոր ճարտարապետ Ֆրենկ Գեհրին: Այն գտնվում է իսպանական հինավուրց Էլսիեգո քաղաքի սրտում: Հյուրանոցը հայտնի է իր բասկական խոհանոցով և բարձրաբերձ գրադարանով, որտեղից բացվում են Իսպանիայի սքանչելի տեսարանները:

36 Դեդոն կղզու հանգստավայր, Ֆիլիպիններ


Այս հյուրանոցի ստեղծողները Դեդոն կղզին կատարյալ վայր են համարում դիզայներական փորձարկումների, ինչպես նաև հողագործության և շրջակա միջավայրի կայունության հետ կապված փորձարկումների անցկացման համար:

35 Փինդա ագարակ, Հարավային Աֆրիկա


Այս փոքրիկ ու շքեղ հյուրանոցը գտնվում է Հարավային Աֆրիկայի Քվազուլու-Նաթալ պրովինցիայում: Դժվար է ասել, թե որքանով է «հյուրանոց» բառը տեղին, քանի որ Փինդան նախատեսված է ընդամենը մեկ ընտանիքի համար: Շուրջբոլորը ոչ ոք չկա: Միայն դուք եք, անձնակազմի անդամները և վայրի բնությունը:

34 Էմիրեյթս Փելես, Աբու Դաբի


Այս յոթաստղանի հյուրանոցը համարվում է աշխարհի երկրորդ ամենաթանկ հյուրանոցը: Այն պատկանում է Kempinski Group հյուրանոցների ցանցին:

33 Մալդիվյան հյուրանոց Կոնրադ


Այս հյուրանոցն աչքի է ընկնում իր բունգալոներով և ստորջրյա սենյակներով: Այստեղ հասնելու համար հարկ կլինի 30 րոպեի ճանապարհ կտրել ջրասավառնակով: Տեղ հասնելուն պես՝ Դուք կարող եք համտեսել 101 տեսակի պանիրներից և 20.000 տեսակի գինիներից: Այս ճաշկերույթն անցկացվում է կետաշնաձկների, դելֆինների և կրիաների ընկերակցությամբ:

32 Գշտադ, Շվեյցարիա


Շվեյցարիայի Գշտադ գյուղը Ալպերի լավագույն հանգստավայրերից է: Կատարյալ հանգստի համար այստեղ կան բոլոր հարմարությունները, իսկ պատշգամբից բացվող տեսարանները պարզապես սքանչելի են:

31 Հոթել դե Գլասե (թարգմանաբար՝ սառցե հյուրանոց), Կանադա


Հյուսիսային Ամերիկայի միակ սառցե հյուրանոցը տեղակայված է Քվեբեկում: Այն բացվել է 2001 թ.-ին: Այդ ժամանակից ի վեր ամեն տարի դեկտեմբերին այն վերանորոգվել է: Այս հյուրանոցի սառցե ստեղծագործություններն ընդամենը երեք ամսվա կյանք ունեն, և դրանք ամեն տարի տարբեր են: Հյուրանոցը հայտնի է իր մատուռով և բարով:

30 Քարանձավային հյուրանոց Գամիրաու, Թուրքիա


Վերջերս վերանորոգված այս հյուրանոցը իբրև վանական պատսպարան շահագործվել է դեռևս Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանից ի վեր: Ուգրյուպ քաղաքի մոտակայքում գտնվող այս շինությունը դարեր շարունակ պատսպարանի դեր է կատարել: Հետագայում այն դարձել է հյուրանոց: Այն հանգամանքը, որ սա ոչ թե վերջերս կառուցված հյուրանոց է, այլ պատմական շինություն, ավելի շատ է գրավում զբոսաշրջիկների ուշադրությունը:

29 Կատիկիես, Հունաստան


Կատիկիես հյուրանոցը գտնվում է Սանտորինիում: Այս կղզում գերիշխում են սպիտակ ու կապույտ գույները: Ամեն քայլափոխի հանգստացողների առջև բացվում են տեսարժան վայրեր:

28 Ռայավադի հանգստավայր, Թաիլանդ


Սա Թաիլանդի ամենահայտնի հանգստավայրերից է: Այն հիշեցնում է ջունգլիներում մեկուսացած կղզի: Ցանկացած մարդ կերազեր հանգրվանել նման կղզում: Այնտեղ ծովափնյա քարանձավային ռեստորան կա, որտեղ արևի պայծառ շողերի ներքո կարող եք համեղ կերակրատեսակներ վայելել:

27 Au Vieux Panier հյուրանոց, Ֆրանսիա


Այս հյուրանոցը գտնվում է Մարսելի սրտում: Հյուրանոցի յուրաքանչյուր սենյակի դիզայնով զբաղվել են հանրաճանաչ գրաֆիկական դիզայներներ կամ նկարիչներ: Սենյակների ձևավորումն ամեն տարի փոխվում է: Հյուրանոցն ունի շուրջօրյա գրադարան, որտեղ կարող եք ողջ գիշեր ընթերցանությամբ զբաղվել և հանգստանալ:

26 Նգորոնգորո խառնարանի օթևան, Տանզանիա


Նգորոնգորոն մի արգելոց է, որտեղ բնակվում են մի շարք հազվագյուտ և վտանգված կենդանատեսակներ: TripAdvisor-ը Նգորոնգոն հռչակել է Տանզանիայի լավագույն հանգստավայրը:

25 Պանչորան օթևան, Բալի


Այս հանգստավայրի դիզայները Լինդա Գարլանդն է: Նա նախագծի վրա աշխատել է դեռևս 70-ականներից ի վեր: Արվեստի գլուխգործոց հիշեցնող այս հանգստավայրը հայտնի է իր էկոայգով: Կլոր տարի այստեղ անցկացվում են մի շարք փառատոններ, սեմինարներ, բնապահպանական հետազոտություններ և այլ միջոցառումներ:

Риторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян