Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ուժի նկատմամբ խորամանկության հաղթանա՞կ, թե՞ խաբեություն ու նենգություն. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե սուսերամարտում Բակլանովսկու հարվածը իրավամբ համարվում է անհավատալի ուժի և հմտության խորհրդանիշ, քանի որ, ի վերջո, ոչ բոլորը կարող են մարդուն կիսել, ապա Ժարնակի հայտնի հարվածը, ընդհակառակը, կապվում է խորամանկության և նույնիսկ որոշակի չափով դավաճանության հետ: Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Միջնադարում գործում էր մենամարտի՝ դուելի օրենսգիրք, որը ենթադրում էր, որ դրանք անցկացվում են որոշակի բարոյական և էթիկական չափանիշներին համապատասխան։

Այնուամենայնիվ, նույնիսկ այն դարաշրջանում, երբ արյունահեղությունները տեղի էին ունենում խիստ կանոնների համաձայն, կային մարդիկ, որոնք պատրաստ էին շրջանցել դրանք: Սակայն նման պահվածքն ընկալվում էր ոչ այնքան որպես խախտում, որքան գործող կանոնների այլընտրանքային մեկնաբանություն։ Այսպիսով, Ալեքսանդր Դյումայի «Կոմսուհի դը Մոնսորոն» վեպում Հենրի 3–րդ թագավորը հրահանգում է Անժուների հետ մենամարտից առաջ հիշել Աստծուն և ծեսերը պահպանելու անհրաժեշտությունը։ Նա հատկապես շեշտում է այն մեթոդների կիրառման անթույլատրելիությունը, ինչպիսին է, օրինակ՝ «Ժարնակի հարվածը»։

Բայց ո՞րն է այդ «Ժարնակի հարվածի» էությունը, և ինչո՞ւ է այն դարձել թևավոր խոսք։ Այն, ինչը հայտնի է որպես «Ժարնակի հարված», հանկարծակի, ցավոտ հարված է ծնկին՝ ուղղված ջլերը կտրելուն։ Այնուամենայնիվ, Ժարնակը միակ սուսերամարտիկը չէր, որ կիրառել էր նման տեխնիկա. նմանատիպ տեխնիկաներ հանդիպել են նրանից և՛ առաջ և՛ հետո, հատկապես սուսերի իտալացի վարպետների շրջանում: Նրանց ավանդույթներում դա կոչվում էր «Ridoppio falso manco», որը նշանակում է հարված ձախից՝ ներքևից դեպի վեր։ Այդ հարվածը հիշատակված է սուսերամարտի հնագույն դասագրքերում, թեև դրա ճշգրիտ նշանակությունը մնում է անհասկանալի: Ի դեպ, Ժարնակին վարժեցրել էր իտալացի վարպետ կապիտան Կեզը, ուստի համարվում է, որ այդ հարվածի կասկածելի համբավի համար ավելի շատ պատասխանատու են ոչ թե ֆրանսիացիները, այլ իտալացիները:

Հիմա՝ մի փոքր նախապատմություն: Գի դե Շաբո սինյոր Ժարնակը (1514-1584) ֆրանսիացի պալատական, զինվոր և նահանգապետ էր։ Ֆրանցիսկոս 1-ին թագավորի արքունիքում նրա անունը սկանդալի մեջ էր հայտնվել, նրան մեղադրել էին սեփական խորթ մոր հետ սիրային կապ ունենալու մեջ։ Իր համբավը վերականգնելու համար էլ Ժարնակը մարտահրավեր էր նետել այդ լուրերը տարածող մարդուն՝ սինյոր դը Լա Շատայնին, որը համարվում էր Ֆրանսիայի լավագույն սուսերամարտիկն ե րից մե կը։ Ժար նակն, իր հեր թ ի ն , առանձնապես հմուտ չէր սուսերամարտում։ 1547 թվականի հուլիսի 10-ին տեղի է ունեցել այդ հայտնի մենամարտը։ Մինչ դուելն սկսվելը, երկու մարտիկներն էլ Ավետարանի վրա երդվել են, որ կռվում են հանուն ճշմարտության, և որ նրանցից ոչ մեկը չի դիմել կախարդության։ Նրանք երկար ժամանակ փոխանակել են հարվածներ, սակայն ապարդյուն, ապա Ժարնակը շեղող շարժում է կատարել՝ ստիպելով մրցակցին ձեռքերը բարձրացնել, իսկ հետո արագ հարվածել է նրա ծնկին։ Թեև վերքն ինքնին լուրջ չէր, բայց Լա Շատենյեն կորցրել է հավասարակշռությունն ու ընկել: Ժարնակն անմիջապես պահանջել է, որ նա ընդունի պարտությունը և ներողություն խնդրի, սակայն հանդիսատեսը ցնցված է եղել անսպասելի արդյունքից։ Ինքը՝ Լա Շատենյեն, հրաժարվել է ընդունել պարտությունը՝ փորձելով վեր կենալ և շարունակել պայքարը։ Իհարկե, Ժարնակը կարող էր վերջ տալ իր հակառակորդին, բայց փոխարենը զինաթափել է նրան։ Արդյունքում արքան է միջամտել և դադարեցրել մենամարտը։

Պատմությունը, սակայն, այդ ճակատամարտը հիշել է ոչ թե որպես ազնիվ հաղթանակ, այլ որպես ուժի նկատմամբ խորամանկության հաղթանակ։ Համարվում էր, որ Լա Շատենյեն պետք է հաղթեր, ի վերջո, նա լավագույն սուսերամարտիկն էր, բայց ճակատագիրն այլ կերպ է որոշել: Ինքը՝ Ժարնակը, հետագայում իտալական պատերազմների ժամանակ ապացուցել է, որ տաղանդավոր զինվորական է, և 1559 թվականին նշանակվել է Լա Ռոշելի նահանգապետ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»