ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՄԱՅԻՍԻ)․ Բազմահազարանոց ցույցեր՝ Ստեփանակերտում և Երևանում. «Փաստ»
ОБЩЕСТВО
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հոմոֆոբիայի դեմ պայքարի համաշխարհային օր, Էլեկտրակապի և տեղեկատվական համայնքի միջազգային օր, Արգենտինա՝ Ռազմածովային ուժերի օր, Լատվիա՝ Հրշեջի և փրկարարի օր, Նորվեգիա՝ Սահմանադրության օր, Նիգերիա՝ Սահմանադրության օր, Գերմանիա՝ Հայրերի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1858-Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։
1895-ծնվել է հայ զինվորական գործիչ, գվարդիայի գնդապետ, դիվիզիայի հրամանատար Սմբատ Դանիել յանը։
1918- Ալեքսանդրապոլի գավառում, կապված թուրքական բանակի ներխուժման հետ, հայտարարվել է պատերազմական իրավիճակ:
1966-վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործիչ Վահրամ Ալազանը։
1988-Ստեփանակերտում և Երևանում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր, Ստեփանակերտում՝ նաև գործադուլ՝ կապված սումգայիթյան դեպքերի հարցով կայացված մեղմ դատավճիռների հետ։
1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերն ազատագրել են Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը։
2001-«Հայկական ավիաուղիներ» ընկերության՝ Թեհրանից Սարրի ուղևորված ՅԱԿ-40 ինքնաթիռի վթարի պատճառով զոհվել է ինքնաթիռի ողջ անձնակազմը, այդ թվում՝ ԻԻՀ տրանսպորտի նախարար Ռահման Դայմանը, փոխնախարարը, ԻԻՀ Մեջլիսի 6 պատգամավոր և նրանց ուղեկցող 22 պաշտոնատար անձ։
2006-Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է ԳԱԱ նախագահ։
2011-Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մեկնարկել է ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների համերգաշարը:
2014- կեսօրից հետո Երևանի Վերնիսաժում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով հինգ անձ հրազենային վիրավորում է ստացել։
ԱՇԽԱՐՀ
1215-անգլիական բարոնները, ապստամբություն սկսելով թագավոր Իոհան Անհողի դեմ, գրավել են Լոնդոնը։
1497-Վասկո դա Գամման հասել է Հնդկաստանի ափերին։ 1510-վախճանվել է իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլին։
1642-հիմնադրվել է Մոնրեալը։
1656-Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Շվեդիային։
1727-ռուսական գահին է բազմել Պետրոս 1-ինի անչափահաս որդի Պետրոս 2-րդը։
1742-Ֆրիդրիխ 2-րդը ջախջախել է ավստրիացիներին Սիլեզիայի Շոտուզիցայի ճակատամարտում։
1792- արևից պաշտպանվելով ծառի տակ՝ 24 բրոքեր ստեղծել են Նյու Յորքի ֆոնդային բորսան. այդ տարածքը ներկայում Ուոլ սթրիթն է։
1838-վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ և դիվանագետ Շառլ Մորիս դը Թալեյրանը։
1861-Լոնդոնում առաջին անգամ ցուցադրվել է շոտլանդացի ֆիզիկ Ջեյմս Մաքսվելլի մեթոդով ստեղծված գունավոր լուսանկարը։
1885-Գերմանիան անեքսիայի է ենթարկել Նոր Գվինեան և Բիսմարկի արշիպելագը։
1887-սկսվել է Դոնբասի ածխահատների առաջին գործադուլը։
1904-ծնվել է կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան Ժան Գաբենը։
1916-Անգլիայում առաջին անգամ անցել են ամառային ժամանակի։
1929-Ֆիլադելֆիայում երկարատև փնտրտուքներից հետո ձերբակալվել է Ալ Կապոնեն։
1929-Կանադայում օդաչու Կոլդվելը առաջին անգամ օգտագործել է պարաշյուտը՝ փրկվելու համար։
1940-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակը գրավել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելը։
1973-ԱՄՆ-ի Սենատը սկսել է լսումները Ուոլտերգեյթսի գործով։
1983-խաղաղության պայմանագիր է ստորագրվել Իսրայելի և Լիբիայի միջև։
1995-Ժնևում աճուրդում վաճառվել է «Դի» ալմաստը ռեկորդային գնով՝ ավելի քան 16,5 միլիոն դոլարով։
2004-ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում թույլատրել են միասեռ ամուսնությունները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































