Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ»
ПОЛИТИКА
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մայիսի 17-ին Հայաստանում անցկացվելու է հերթական Թանգարանների գիշերը, իսկ մայիսի 18-ին նշվելու է Թանգարանների միջազգային օրը: Այս տոներին միացել է նաև Team-ի Կապի թանգարանը, որն իր տեսակի մեջ միակն է տարածաշրջանում. Team Telecom Armenia-ն հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու:
Մայիսի 17-ին՝ Թանգարանների գիշերը, և մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Կապի թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանում հեռահաղորդակցության էվոլ յուցիային: Թանգարանում ցուցադրված են տարբեր ժամանակներում օգտագործված կապի սարքավորումներ՝ 19-րդ դարից սկսած մինչև ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի թվային ժամանակակից միջոցներ։
Թանգարանը խոստանում է ինտերակտիվ ու հիշարժան փորձառություն. այցելուները կարող են պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ուղեկցությամբ ոչ միայն ուսումնասիրել, այլև փորձարկել տասնամյակների վաղեմության տարբեր սարքավորումների աշխատանքը՝ զգալով տեխնոլոգիական առաջընթացը:
Թանգարանը Երևանի Կապի շենքում է՝ Ազատության 24/1 հասցեում: Տոնական օրերին այն կգործի ժամը 15-ից 21-ը: Տոնական օրերից բացի մյուս օրերին ևս թանգարանը սպասում է կապի պատմությամբ հետաքրքրված այցելուներին: Ի դեպ, անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010410410 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին: Մուտքն ազատ է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































