Զորամասերի գրադարանները կհամալրվեն նոր գրքերով
ОБЩЕСТВОՀունվարի 28-ից փետրվարի 23-ը Հայոց բանակի տոնի առթիվ «Նվիրիր գիրք զինվորին» նախաձեռնության շրջանակում «Reservin» առցանց ամրագրման համակարգը կազմակերպում է գրքերի հավաքագրման ակցիա։ Այս մասին «Արմենպրես» -ին տեղեկացրեց նախաձեռնության խմբի անդամ Արսեն Հայթյանը:
«Նվիրիր գիրք զինվորին» նախաձեռնությանը նպատակն է բանակի գրադարանները համալրել նոր, ժամանակակից գեղարվեստական ու մասնագիտական գրականությամբ։ Ակցիային արդեն ակտիվ մասնակցություն է ցուցաբերվում: Արդեն նախաձեռնությանը նվիրաբերվել է շուրջ 2000 կտոր գիրք, որոնց թվում, բացի հայերեն ու օտարալեզու գեղարվեստական գրականությունից, առկա են նաև մասնագիտական գրքեր։
Նախաձեռնությանը միացել են ոչ միայն քաղաքի լավագույն սրճարանները, ռեստորանները, առևտրի և ժամանցի խոշորագույն կենտրոնները, այլև բազմաթիվ անհատ քաղաքացիներ։ Այդ առթիվ քաղաքի տարբեր անկյուններում տեղադրվել են սիմվոլիկ «գրքահավաք» արկղեր։
Նախաձեռնողները կոչ են անում բոլորին միանալ գրքահավաք գործընթացին, շարունակել ակտիվ լինել: Ակտիվ մասնակցության շնորհիվ, միասնական ուժերով կթարմացվեն սահմանամերձ զորամասերի գրադարարանները ժամանակակից ու հետաքրքիր գրականությամբ։ Գրքերը փոխանցելու գործընթացի մանրամասները ներկայացված են նախաձեռնության Reservin Armenia ֆեյսբուքյան էջում:



