ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՄԱՅԻՍԻ). Հերթական բազմամարդ հանրահավաքը, թուրքերի հարձակումը, ստվերային կառավարության ձևավորումը. «Փաստ»
ОБЩЕСТВО
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ընտանիքի համաշխարհային օր, Ռազմական ծառայությունից գիտակցաբար հրաժարվողների համաշխարհային օր, Իրան՝ Պարսկական լեզվի օր, Կորեա՝ Ուսուցչի օր, Պաղեստին՝ Պաղեստինյան գաղթականների օր, Պարագվայ՝ Անկախության օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1446-վախճանվել է հայ պատմիչ, եկեղեցական ու մշակութային գործիչ Թովմա Մեծոփեցին։
1904-ծնվել է Հավայան կղզիների բնանկարներով հայտնի ամերիկացի հայազգի նկարիչ Արամ Մանուկյանը։
1918-թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) և Արագած սարի հարավային ու հյուսիսային կողմերով շարժվել դեպի Հայաստանի սիրտը՝ Երևան։
1949-ծնվել է սիրված կատակերգու դերասան Աշոտ Ղազարյանը։
1963-ծնվել է երգիչ, երգահան Ներսիկ Իսպիրյանը։
1988- ՀԽՍՀ Արարատի շրջանում տեղի է ունեցել բախում հայերի և ադրբեջանցիների միջև։
1988-ադրբեջանցիների բազմահազարանոց հակահայկական միտինգներ են տեղի ունեցել Շուշիում, որտեղ խոստացել են հաշվեհարդար տեսնել տեղի հայերի հետ և պահանջել են լիկվիդացնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։
1998-վախճանվել է հայ բանասեր, պատմաբան, գրականագետ, ձեռագրագետ, աղբյուրագետ, թարգմանիչ Գևորգ Աբգարյանը։
2006- Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) նոր ռեկտոր է ընտրվել համալսարանի պրոռեկտոր, հանրապետական Արամ Սիմոնյանը:
2008-տեղի է ունեցել ցույց՝ ի պաշտպանություն Թեղուտի անտառների։
2009-տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը:
2013-Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:
2014-«Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության հիմնադիրները սկսել են իշխանափոխության հասնելու համար ստվերային կառավարություն ձևավորել։
2022- Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել «Դիմադրություն» շարժման բազմամարդ համազգային հանրահավաք:
ԱՇԽԱՐՀ
1252-Հռոմի պապ Ինոկենտի 4-րդը բուլլա է հրապարակել, համաձայն որի, կարելի է անաստվածության մեջ կասկածվող հերետիկոսներին ենթարկել տանջանքների։
1618-գերմանացի աստղագետ Իոհանն Կեպլերը հայտնագործել է մոլորակների շարժման օրենքը։
1648-ստորագրվել է Վեստֆալ յան խաղաղության պայմանագիրը, որը վերջ է դրել 30-ամյա պատերազմին։
1756-Անգլիան պատերազմ է հայտարարել Ֆրանսիային, սկսվել է 7-ամյա պատերազմը։
1768-Ֆրանսիան իտալական Գենուա քաղաքից գնել է Կորսիկան։
1770- 14-ամյա Մարի Անտուանետան ամուսնացել է Ֆրանսիայի ապագա թագավոր Լյուդովիկոս 16-րդի հետ։
1811-հայտարարվել է Պարագվայի անկախությունը Իսպանիայից։
1875-Կոլումբիայում 45 վայրկյան տևած երկրաշարժը 16000 մարդու մահվան պատճառ է դարձել։
1891-ծնվել է ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Բուլգակովը։
1905-ԱՄՆ-ի Նևադա նահանգում հիմնադրվել է Լաս Վեգաս քաղաքը։
1922-Գերմանիան Լեհաստանին է զիջել Վերին Սիլեզիան։
1930-ամերիկուհի Էլլեն Չյորչը դարձել է առաջին բորտ-ուղեկցորդուհին (ստյուարդեսա)։
1935-վախճանվել է ռուս խորհրդային ավանգարդիստ–նկարիչ Կազիմիր Մալևիչը։
1940-ԱՄՆ-ում վաճառքում հայտնվել են առաջին նեյլոնային զուգագուլպաները։
1943-պաշտոնապես լուծարվել է Կոմինտեռնը։
1948-ԽՍՀՄ-ը ճանաչել է Իսրայել պետությունը։
1988-սկսվել է խորհրդային բանակի դուրս բերումը Աֆղանստանից։
1990-սկսվել է ղրիմի թաթարների՝ Ղրիմ հայրենադարձության ծրագիրը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































