Եվրահանձնաժողովը ցանկանում է պարզեցնել վիզաների տրամադրումը ամերիկացի գիտնականներին՝ նրանց ԵՄ գրավելու համար
ПОЛИТИКА
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական հանձնաժողովը ձգտում է ապահովել, որ ԵՄ անդամ պետությունները արագացնեն ամերիկացի հետազոտողների համար մուտքի թույլտվության ստացման ընթացակարգը՝ նրանց Եվրամիությունում աշխատանքի գրավելու համար, Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է հետազոտությունների հարցերով եվրահանձնակատար Եկատերինա Զախարևան։
Զախարևան պատմել է, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է մի քանի առաջարկներ անել՝ գիտական հետազոտությունների ոլորտում ԵՄ անդամ պետությունների միջև համակարգումը բարելավելու նպատակով։
«Օրինակ՝ վիզաները, դրանց տրամադրման արագությունը։ Մենք ուզում ենք խրախուսել անդամ պետություններին ավելի արագ օգտագործել մեր ունեցած գործիքները, քանի որ արագությունը նույնպես կարևոր է», -ընդգծել է նա։
Զախարևան հավելել է, որ ԵՄ-ն ձգտում է ավելացնել գիտական հետազոտությունների ֆինանսավորումը, միաժամանակ հիշեցնելով Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից համալսարանների և հետազոտական հաստատությունների վրա գործադրվող ճնշումը։
Հանձնակատարն անդրադարձել է նաև Եվրոպական հանձնաժողովի առաջարկին՝ գիտական ազատությունը Եվրոպական հետազոտական տարածքի մասին օրենքի շրջանակում ամրագրելու վերաբերյալ, որը կպատրաստվի 2026 թվականին։
«Եկեք օգտագործենք այս ազդակն ուայդ հնարավորությունը՝ աշխարհի ամենատաղանդավոր և լավագույն մասնագետներին ներգրավելու համար»,-հավելել է Զախարևան։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































