Բերդ քաղաքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը. կա 4 վիրավոր
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր` մայիսի 14-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Իջևան-Բերդ ավտոճանապարհի Բերդ քաղաքի սկզբնամասում բախվել են շտապօգնության և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Բերդի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորմերին մինչև հիվանդանոց տանելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ:
Տարածքը պարեկները սահմանազատել են:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Տավուշի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Արծվաբերդի առողջության կենտրոնի հաշվեկշռում:
Վիրավորներից 3-ը շտապօգնության վարորդն է, բժիշկն ու բուժքույրը, իսկ 4-րդը` «Nissan»-ի վարորդը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































