Հայհիդրոմետից զգուշացնում են
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես և կանխատեսվել էր մայիսի 13-ին կեսօրից հետո դեպի երեկո հանրապետության մի շարք շրջաններում դիտվել են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ և կարկուտ, հայտնում են Հայհիդրոմետից։
«Ուժեղ կարկտահարություններ են գրանցվել Արագածոտնի և Լոռու մարզի մի շարք համայնքներում, իսկ Արարատի մարզի Քաղցրաշեն, Նորաշեն, Վերին Արտաշատ գյուղերում զարգացել է գերհզոր ամպորպային ամպ որից 1 ժամվա ընթացքում թափվել է մոտ ամսական նորմայի չափ անձրև, առաջացնելով ջրածածկումներ։
Մայիսի 14-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Հանրապետության առանձին գոտիներում այդ թվում Երևանի առանձին մասերում անձրևները կլինեն հորդառատ»,-նշվում է հաղորդագրության մեջ։




















































