Գետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներից
ОБЩЕСТВО
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարմարիկ գյուղից անհետացած երկու տարեկան Տիգրանին դեռ փնտրում են։ News.am-ի հետ զրույցում առաջին իսկ օրից որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված ջրասուզակը պատմում է՝ որոնումները սկսել են գետի՝ Տիգրանենց տան մոտ գտնվող հատվածից շարունակել մինչև Աղբյուրակ անունով հայտնի լիճը։ Հատվածներ կան, որ արդեն մի քանի անգամ են նայել՝ սուզվելով մինչև հատակը։
«Հավանական-անհավանական բոլոր տեղերում աշխատում են, շորի կտոր, փոքր կոշիկ, ինչ կա հանում ենք։ Աշխատանքը բավականին բարդացնում է այն, որ կորածը փոքրիկ է։ Խնդիրը տեսանելիության մեջ է ու հոսքի, խորը չէ, գետի հոսքը բարդություններ է ստեղծում, բայց հնարավոր բան անում ենք, տա աստված հրաշք լինի, երեխան ողջ առողջ գտնվի, բոլորս շունչներս պահած սպասում ենք, ամեն զանգին մի ուրիշ ձև ենք սպասում»,-ասաց նա։
Այս ընթացքում գետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին։
«Արդեն մենք էլ գիտենք, թե երեխան ինչ հագուստով է եղել։ Բաժանված խմբերով աշխատում ենք տարբեր տեղերում տարբեր բարդության աշխատանքներ են»,-ասել է նա։
Այսօրվանից հավելյալ նոր ուժեր են ներգրավվել։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Մեդիահաբ»-ին ասել է, որ աշխատանքներին ինտենսիվ կերպով մասնակցում են ոստիկաններ։
«Այս պահի դրությամբ որոշակի անձանց հետ զրույցներ են տարվում, մեքենաներ կան, որոնք ստուգվում են, ընտանիքի հետ պարբերաբար կապի մեջ ենք։ Ընտանիքի կողմից առաջ քաշված ցանկացած վարկած արագ ստուգվում է։ Այս պահին հիմնական վարկածն այն է, որ երեխան գետն է ընկել, բայց մյուս վարկածներն էլ են ստուգվում։ Ոստիկանության հետ ակտիվ կերպով համագործակցում են մեր իրավապահ մյուս մարմինները՝ Ազգային անվտանգության ծառայությունը, Քննչական կոմիտեն»,-ասաց Ն. Սարգսյանը։
Նրա խոսքով, այսօրվանից աշխատանքներն ավելի ինտենսիվացել են, այսօր աշխատաներին ներգրավված է 300 փրկարար, 100 ոստիկան, ջրասուզակներ, գործի են դրվել դրոներ։
«Այս պահին կարող եմ ասել, որ ուժերը բավարար են»,-ասաց նա։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































