Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՄԱՅԻՍԻ). Ստորագրվել է Իրան - Հայաստան գազամուղ խողովակաշարի կառուցման հիմնական պայմանագիրը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բրազիլիա՝ Պրետոս Վելխոս փառատոն (Ստրկության վերացման օր), Կոլումբիա՝ Սուրբ Մարիամի օր, Նիգերիա՝ Հերլանդի օր, Ռուսաստան՝ Սևծովյան նավատորմի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1907 - Երևանում գործարկվել է առաջին հիդրոէլեկտրակայանը։

1932-Հայկական ԽՍՀ կառավարությունը որոշել է Երևանի կոնսերվատորիայի օպերայի դասարանի բազայի վրա ստեղծել ստացիոնար օպերային թատրոն։

1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կոտ դը Իվուարի հետ։

2004- Երևանում ստորագրվել է Իրան Հայաստան գազամուղ խողովակաշարի կառուցման հիմնական պայմանագիրը:

2007- ԿԸՀ-ն վավերացրել է համամասնական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց, խորհրդարանական ընտրությունների 5 տոկոսի շեմը հաղթահարել է հինգ կուսակցություն՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ և «Ժառանգություն»։

2010-Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովը։

2010 –վախճանվել է ամերիկահայ կիրառական մաթեմատիկոս Փոլ Գարաբեդյանը։

2012-ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց, հինգերորդ գումարման Ազգային ժողովի 131 տեղից 69-ը ստացել է ՀՀԿ-ն է, 37-ը՝ ԲՀԿ-ն, 7-ը՝ ՀԱԿ-ը, 6-ական՝ ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը, 5-ը՝ «Ժառանգությունը»։

2014-Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների ներկայությամբ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող պուրակը հանդիսավորությամբ անվանակոչվել է Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի անունով:

2021-առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3,5 կիլոմետր և փորձել պարփակել Սև լիճը:

ԱՇԽԱՐՀ

1501 -Ամերիգո Վեսպուչին ուղևորվել է ճանապարհորդության Արևմուտք, որի ժամանակ էլ հասկացել է, որ Կոլումբոսը հայտնագործել է նոր մայրցամաք։

1568 -տեղի է ունեցել Լանգսայդի ճակատամարտը, որը ստիպել է Շոտլանդիայի թագուհի Մարի Ստյուարտին փախչել Անգլիա, իսկ Շոտլանդիայում հաստատվել է ռեգենտ գրաֆ Մորեի ռեժիմը։

1619 -Հաագայում մահապատժի է ենթարկվել Յոհան Օլդենբարնևելտը, որը մեղադրվել է պետական դավաճանության մեջ։

1637 -Ֆրանսիայում կարդինալ Ռիշելյեն, մտածելով իր թշնամիների և սեփական անվտանգության մասին, հրամայել է կլորացնել սննդի ընդունման ժամանակ օգտագործվող դանակների սուր ծայրերը, որով իսկ փաստացի ստեղծել է ճաշասեղանի դանակը։

1647 -հզոր երկրաշարժի արդյունքում համարյա ամբողջությամբ քանդվել է Սանտյագո քաղաքը, որը եղել է Չիլիի գեներալ-կապիտանության մայրաքաղաք։

1696 -Ցին կայսրի բանակը Տերելեջեի ճակատամարտում ջախջախել է Գալդան-Բոշոգտուին։

1787 -կապիտան Արթուր Ֆիլիպի ղեկավարած աքսորյալների առաջին նավատորմը դուրս է եկել Պորտսմուտից, որպեսզի աքսորյալների առաջին գաղութը հիմնադրի Ավստրալիայում։

1830- Էկվադորը դուրս է եկել Մեծ Կոլումբիայի կազմից և հռչակել իրեն հանրապետություն։

1836- սկսվել են Ռուսաստանի առաջին երկաթգծի կառուցման աշխատանքները։

1840- ծնվել է ֆրանսիացի գրող, թատերագիր Ալֆոնս Դոդեն։

1871 -Վատիկանն ընդգրկվել է Իտալական թագավորության մեջ, իսկ Պապի ինքնուրույնությունը սահմանափակվել է Վատիկանի պալատով, հռոմեական լատինական եկեղեցով, մերձքաղաքային պապական ռեզիդենցիայով և հրաշագեղ վատիկանյան այգիներով։

1888 -Բրազիլիայում չեղարկվել է ստրկությունը։

1895-կազմավորվել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան։

1895-Ռուսաստանի ցար Նիկոլայ 2-րդը բանակի սպառազինության մեջ է ընդունել «Նագան» տեսակի ատրճանակը։

1895-ԱՄՆ-ում վառվել է գյուտարար Նիկոլա Տեսլայի լաբորատորիան, կրակի են մատնվել փորձերի և հետազոտությունների բոլոր գրառումները։

1913- Ֆաթիմայում՝ Պորտուգալիայում, երևացել է Մարիամ Աստվածամոր տեսիլքը։

1919 -սկսվել է սպիտակգվարդիական գեներալ Յուդենիչի հարձակումը Պետերբուրգի վրա։

1920 -Մանչեսթերում տեղի ունեցած ատամնաբույժների համաժողովում շաքարը համարվել է ատամների հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառ, և առաջարկվել է շաքար օգտագործելուց հետո անպայման խմել չոր շամպայն։

1930- սպանվել է վերջին վայրի պարկավոր գայլը, իսկ 1936 թվականին Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում սատկել է այդ կենդանիների վերջին ներկայացուցիչը։

1930–վախճանվել է նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։

1950-անգլիական Սիլվերսթոունում տեղի է ունեցել առաջին «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարը։

1954 -իր առաջին թռիչքն է իրականացրել ամերիկյան փորձնական Կալլետ КН-15 ուղղաթիռը։

1956 –վախճանվել է ռուս գրող Ալեքսանդր Ֆադեևը։

1981- թուրք ահաբեկիչը Թուրքիայում Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի վրա մահափորձ է կատարել։

1991- «Apple» կորպորացիան վաճառքի է հանել «Macintosh System 7.0»-ը։

2005- Ուզբեկստանի Անդիժան քաղաքում տեղի ունեցած ցույցերի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ։

2014 -Թուրքիայի Սոմ հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 282 մարդ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян