Եթե չստանամ Ոսկե գնդակը, միևնույն է, իմ կարիերան հաջողված է․ Սալահ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Լիվերպուլ»-ի եգիպտոսցի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը գնահատել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակ» մրցանակը նվաճելու իր հնարավորությունները, գրում է armsport.am-ը։
«Դա ինձանից կախված չէ, բայց, իհարկե, մի օր ես կցանկանայի նվաճել «Ոսկե գնդակ»-ն իմ ժողովրդի համար։ Երբ դու Եգիպտոսի գյուղերից մեկից ես, դժվար է երազել «Ոսկե գնդակի» մասին։ Այնուամենայնիվ, «Լիվերպուլ» ժամանելուց հետո սկսեցի մտածել, որ մի օր դա կարող է տեղի ունենալ։ Բայց եթե ես չհաղթեմ այս մրցանակը, իմ կարիերան միևնույն է հաջողված է։
Կարո՞ղ է տարիքը խանգարել։ Ես ընդամենը 32 տարեկան եմ։ Վերջին տարիներին մի քանի հաղթողներ 30-ն անց են եղել, այնպես որ ո՞վ գիտի։ Բացի այդ, հաջորդ մրցաշրջանը խոստանում է հետաքրքիր լինել, քանի որ մենք «Լիվերպուլ»-ի հետ պաշտպանելու ենք Անգլիայի չեմպիոնի տիտղոսը և մասնակցելու ենք Չեմպիոնների լիգային։ Ես նաև Եգիպտոսի հավաքականի հետ միասին կմասնակցեմ Աֆրիկայի ազգերի գավաթին, հուսով եմ, նաև Աշխարհի առաջնությանը», — ասել է Սալահը L’Équipe-ին տված հարցազրույցում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































