«Սիրում եմ էս տաղանդավոր մարդուկին». Պարգի կնոջ ջերմ հրապարակումն ամուսնու մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակ Պարգի կինն Ինստագրամի իր էջում գրառում է կատարել ամուսնու հետ ծանոթության ու համատեղ կյանքի մասին և կիսվել ընտանեկան ջերմ կադրերով։
«Մայիսի 5 լույս 6-ի առավոտ ծանոթացանք…2 տարի
Էնքան բան հասցրեցինք էս 2 տարում, որ ես էլ եմ զարմանում ու էդ ամեն ինչը մեր սիրուն ապագայի համար: Բայց ապագան մի կողմ, իրա հետ ես ուզում եմ ապրել ամեն վայրկյանը հենց հիմա:
Շատ երկար բարակ կգրեի, բայց դե ժամանակ չկա, որովհետև հիմա իրա կյանքի ամենակարևոր պահերից(օրերից) մեկնա ու ես խոսք եմ տվել ինքս ինձ, որ ամեն ինչ կանեմ իրա համար՝ իմ անսահման սիրով, մեր անսահման սիրով: Սիրում եմ էս տաղանդավոր մարդուկին, ով շատ ճիշտ ժամանակին հայտնվեց իմ կյանքում»,– գրել է Նանա Վարդանյանը։
Շվեյցարիայի Բազել քաղաքում մայիսի 15-ին Հայաստանը ներկայացնող Պարգը (Պարգև Վարդանյան) «Եվրատեսիլ 2025» երգի հեղինակավոր մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո:
Պարգը կներկայանա Survivor երգով։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































