Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը հաղթանակի տեսիլքը չի ուրանալու․ Բագրատ Սրբազան
ПОЛИТИКАՏասնյակ հազարավոր մարդկանց արյան գնով ձեռք բերեցինք Մայիսի 9-ը: Ազգային բոլոր ուժերի մեջից միայն հայկական դիվիզիան է հասել Բեռլին, և սա վկայում է մեր կամքի, մեր հավատքի, նաև մեր զինական արվեստին տիրապետելու կարողության, արդարության համար ոտքի ելնելու մասին, ազատագրության համար ոտքի ելնելու մասին: Այս մասին ուղերձում ասել է Բագրատ Սրբազանը:
«1992 թվականի մասին մենք դժվարությամբ ենք անցյալով խոսում, թեպետ այն այսօր գողացված է: Դրանով սկսվեց Շուշիի ազատագրումը և նրա միջոցով Արցախ աշխարհի ազատագրումը: Ցավոք սրտի այն մսխվեց, այն գողացվել է մեզանից, մեր կենսագրությունն է գողացվել մեզանից, մեր կյանքը, ապրելու իմաստն է գողացվել մեզանից, սակայն մենք կոչված ենք ոչ թե մեռնելու, այլ վեր կենալու, կանգնելու, չվախենալու, որքան էլ որ փորձեն մեզ ծաղրեն, հեգնեն, արհամարհեն, պետք է անցնենք այդ դժվար ճանապարհն ու կերտենք մեր հաղթանակը», -ասաց Բագրատ Սրբազանը:
Նրա խոսքով՝ ոքվեր չեն կիսում այն կարծիքը, որ Ոսկեպարով Արցախ, ու ով չունի սա իր մտքի մեջ, նա ուղղակի ուրացող ու դավաճան է իր կենսագրությանը, իր սեփական ժողովրդին ու կյանքին. «Ովքեր չեն կրում այս տեսիլքն իր սրտում ու մտքում, ուրեմն ուրացողների հետ բաժին ունեն: Դավաճանները գողացան Արցախի ազատագրումը մեզնից, ժողովուրդը մեռած չէ, հաղթանակի տեսիլքը չենք ուրանալու», -ասաց Բագրատ Սրբազանը:




















































