Ռիտա Սարգսյանի, Հասմիկ Պողոսյանի և Վիգեն Սարգսյանի կրակոտ կատարումը Պրովանս ռեստորանում (տեսանյութ)
ВИДЕОԼևոն Օգենազովը դեկտեմբերին Հայաստանում էր: Նրա, ինչպես նաև Հայաստան ժամանող բազմաթիվ աստղերի հյուրասիրության համար սովորաբար ընտրվում է Հյուսիսային պողոտայում գտնվող Պրովանս ռեստորանը: Տեսանկարահանումն արված է հենց այդ ռեստորանում: Ռոյալի մոտ Լևոն Օգանեզովն է, որը նվագակցում է տիկին Ռիտա Սարգսյանին:
ՀՀ առաջին տիկնոջը ձայնակցողների շարքում են Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ու ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Առաջին տիկնոջ կրակոտ և ուրախ կատարումը ներկայացնում ենք ստորև՝ հիշեցնելով, որ դաշնամուրի մոտ է ՌԴ վաստակավոր և ՌԴ ժողովրդական արտիստ Լևոն Օգանեզովը, որը վարել է բազմաթիվ ռուսական հեռուստանախագծեր` «Սպիտակ թութակ», «Աղմուկ դաշնամուրի շուրջ», «Բարի երեկո, Իգոր Ուգոլնիկովի հետ» և այլն:
Նյութի աղբյուը՝ Newsbook.am-ի



