5 կմ խորության վրա հայտնաբերված որդերը կրծում են Երկիրը ներսից
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոտ 5 կիլոմետր խորության վրա ապրում են անսովոր կենդանի արարածներ, որոնք փորձում են կրծել Երկիրը, գրում է Potokmedia հրատարակությունը։
Իզաբելլա Գրաբե դե Անջելիսի գլխավորությամբ գիտնականների մի խումբ անցկացրեց Երկրի ներքին շերտի «մարդահաշիվ»։ Ուսումնասիրությանը մասնակցել են նաև ռուս կենսաբաններ Աննա Շիպունովան և Ալեքսեյ Մորոզովը։
Հնարավոր եղավ որոշել, որ մեծ խորություններում կա հարուստ էկոհամակարգ, որն ապրում է իր սեփական օրենքներով, հաղորդում է Science Advances-ը։
Գիտնականները «մտել» են ստորգետնյա աշխարհ՝ անցնելով աշխարհի տարբեր մասերում ցամաքում և ծովի հատակում փորված 50 հորատանցքերով։ Ստորգետնյա շերտի բնակիչներ հայտնաբերվել են նույնիսկ մոտ 5 կիլոմետր խորության վրա։
Դրանք առաջին անգամ այնտեղից դուրս են բերվել դեռևս 2018 թվականին՝ այս մանրէները, տարբեր միկրոօրգանիզմները և նեմատոդ որդերը։
Ամենահետաքրքիր «նմուշները» ապրում էին ծովի հատակի տակ. նրանք նման էին իրենց «մակերեսային գործընկերներին»։ Քանի որ ստորգետնյա բնակիչները ապրում են առանց արևի, նրանք էներգիա են ստանում քիմիական ռեակցիաների միջոցով՝ օքսիդացնելով անօրգանական նյութերը։
Այսինքն՝ նրանք սնվում են շրջակա ապարներով՝ ըստ էության, կրծելով Երկիրը ներսից։ Որոշները մեթան են արտադրում։ Այժմ գիտնականները փորձում են պարզել, թե որտեղից է կյանքը գալիս նման խորություններում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































