ԱՄՆ-ում ինքնաթիռների ուղեկցորդուհիներին թույլատրել են հրաժարվել Զիկա վիրուսով երկրներ թռիչքներից
ОБЩЕСТВОԱմերիկյան երկու խոշորագույն ավիաընկերություններ իրենց աշխատակիցներին թույլատրել են հրաժարվել այն երկրներ չվերթեր կատարելուց, որտեղ մոլեգնում Է Զիկա տենդը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին: Նշվում Է, որ խոսքը, մասնավորապես, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների մասին Է:
Նշվում Է, որ թռիչքներից հրաժարվելու իրավունքը United Airlines-ն իր աշխատակիցներին տրամադրել Է հունվարի 28-ին: Delta Airlines-ը դա արել Է ավելի վաղ՝ հունվարի 17-ին:
Բացի այդ, United Airline-ը եւ Delta Airlines-ը խոստացել են վերադարձնել իրենց այն հաճախորդների փողերը, ովքեր Զիկա տենդի պատճառով կորոշեն հրաժարվել պոտենցիալ վտանգավոր երկրներ թռիչքներից:
Reuters-ը նշում Է, որ Swiss International Air Lines ավիաընկերությունը նույնպես թույլ Է տվել իր ուղեկցորդուհիներին հրաժարվել բրազիլական Սան Պաուլու թռիչքներից:



