Աստղիկ Սաֆարյանի 5-րդ ձայնասկավառակի շնորհանդեսը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրերս երգչուհի Աստղիկ Սաֆարյանն իր գործունեության 20-ամյակի առթիվ մեկ հարկի տակ հավաքել էր գործընկերներին ու մտերիմներին՝ նշելու 5-րդ ձայնասկավառակի շնորհանդեսը:
«Ուրախ եմ իմ գործունեության 20-րդ տարում թողարկել 5-րդ ձայնասկավառակս: Այսօր ամեն ինչ կատարվելու է 5 թվի շուրջ ու պատահական չէ, որ օրը ընտրել ենք հենց այս օրը՝ 05. 05. 25:
5-րդ ձայնասկավառակ, հինգ երգ, հինգն էլ ներկայանալու են տեսահոլովակով»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երգչուհին:
Tert.am Life–ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր դրվագներն ու մանրամասները։
Երեկոյի ընթացքում Աստղիկ Սաֆարյանը ներկայացավ համերգային փոքր ծրագրով՝ ներկայացնելով ձայնասկավառակի երգերն ու ամփոփելով այն գործընկերների կողմից տրամադրված նվերների խաղարկությամբ:
Խաղարկությունն իրականացավ վիճակահանության ձևաչափով՝ անակնկալ մատուցելով հյուրերին:
«Շատ շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս, ովքեր կողքիս էին, որովհետև երեկոն ստացված չէր լինի առանց նրանց աջակցության»,- նշեց Աստղիկ Սաֆարյանը:
Ներկայացված բոլոր երգերի և՛ երաժշտության, և՛ խոսքերի հեղինակը Աստղիկ Սաֆարյանն է:
«Համագործակցել եմ ռուսաստանաբնակ շնորհալի երիտասարդ Edelways-ի հետ, ով հիմնականում համագործակցում է համաշխարհային լեյբլների հետ:
Շատ ավելի ժամանակակից, թրենդային ռիթմերով, երիտասարդական, բայց նաև հասուն մտքերով ստեղծագործություններ ենք ստացել:
Լիահույս եմ, որ երիտասարդների շրջանում շատ սիրելի է լինելու»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Աստղիկ Սաֆարյանը:
Երգչուհին նշեց, որ անակնկալներ կլինեն նաև տեսահոլովակների տեսքով: «Արդեն իսկ աշխատում ենք, որ հինգ երգն էլ ունենան տեսահոլովակներ: Ձայնասկավառակը ևս անակնկալ է, որովհետև շատ հետաքրքիր նորարարական լուծումներով ենք արել, արտադրել եմ Իսպանիայում, այն ձայնասկավառակի տեսքով կրիչ է, որը կարող են կիրառել որպես կրիչ, այսինքն թե՛ համակարգչով լսել, թե՛ մեքենայի մեջ:
Այնուամենայնիվ այն ձայնասկավառակի տեսք ունի՝ պահպանելով սիմվոլիկան»,- նշեց երգչուհին, ում խոսքով՝ թեև ժամանակակից աշխարհում ձայնասկավառակի թողարկումը փոքր–ինչ հնացած է, բայց ինքը որոշել է պահել այս կարևոր մշակույթը։
«Զգեստի դիզայնի հեղինակը ես եմ, մի քանի աքսեսուարներով ստացել եմ աստիկսաֆարյանական ոճ»,- ասաց երգչուհին, ով այս անգամ ևս հանդիսատեսին ներկայացավ ինքնատիպ կերպարով:




















































