ՀՀԿ-ն չի բացառում ՄԻՊ-ի պաշտոնում Արման Թաթոյանի առաջադրումը
ПОЛИТИКАԱզգային ժողովի պետաիրվական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը չի բացառել, որ Մարդու իրավունքների պաշտպանի ՀՀԿ թեկնածուն կարող է լինել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն դեռ որևէ թեկնածուի չի առաջադրել, սակայն չբացառեց, որ կարող է առաջադրվել հենց Արման Թաթոյանի թեկնածությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովն այս պահի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի երկու դիմում է ստացել: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջադրել է «Ժառանգություև» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի, իսկ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ իրավապաշտպան Նարեկ Ալոյանի թեկնածությունը:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները ՄԻՊ-ի իրենց թեկնածուների մասին դիմումները հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև փետրվարի 9-ը:



