Մի կողմից՝ կան Ռուսաստանը, Իրանը և Հայաստանի ներքին հայրենասիրական ընդդիմությունը, մյուս կողմից՝ կան Թուրքիան, Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն և Փաշինյանի ռեժիմը. «Փաստ»
ПОЛИТИКА
«Փաստ» օրաթերթը գրում է.
sevastopol.su–ն գրում է, որ Ադրբեջան այցի նախօրեին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, խոսելով «Զանգեզուրի միջանցքի» հարցի մասին, ասել է, որ «Իրանը Ադրբեջանին տրամադրում է Նախիջևան տանող ճանապարհ իր տարածքով»։ Նա նաև հավելել է, որ «բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը», և որ «պետությունների միջև սահմանային հաղորդակցության հարցերը կլուծվեն, երբ քաղաքական և առևտրային հարաբերությունները կառուցվեն՝ հաշվի առնելով կողմերի իրավունքները»։ Իրականում այստեղ խոսքը մի խնդրի մասին է, որը Իրանի համար այս պահին գրեթե տարածաշրջանային անվտանգության գլխավոր հարցն է։ Իսկ ահա Հայաստանի համար դա գրեթե իր գոյության հարցն է։ Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանը լրջորեն է ցանկանում ստանալ, և Ղարաբաղյան պատերազմում հաղթանակից հետո նա ունի դա անելու հնարավորություններ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը դեմ չէ Հայաստանից վերցնել ամբողջ Սյունիքը, այսինքն՝ նրա ամբողջ հարավային մասը, ինչը Իրանը չի կարող թույլ տալ, քանի որ դա նշանակում է Ադրբեջանին ուղղակիորեն կապել Թուրքիայի հետ դեպի Կասպից ծով ելքով և արգելափակել Իրանի մուտքը դեպի Կովկաս։
Հայաստանն այժմ գտնվում է ֆիզիկական գոյատևման եզրագծին։ Դա արտաքինից այնքան էլ նկատելի չէ, բայց միայն առայժմ։ Ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել։ Հայաստանը դարձել է լուրջ դիմակայության կենտրոն, ընդ որում՝ նա այդ ամենում հիմնականում որպես հանդիսատես է։ Ակնհայտ է, որ նրա շուրջ ձևավորվել է երկու ճամբար։ Մի կողմից՝ կան Ռուսաստանը, Իրանը և ներքին հայրենասիրական ընդդիմությունը։ Մյուս կողմից՝ կան Թուրքիան, Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն և Փաշինյանի ռեժիմը: Ի դեպ, Վաշինգտոնը դուրս է եկել այդ խաղից, նա այնքան չի հետաքրքրվում Հայաստանով, որ նույնիսկ չի անհանգստանում։ Հատկապես հիմա։
Եվ այս երկու կողմն էլ ակնհայտորեն ավելի ակտիվ են դարձել հենց հիմա, ոչ ոք մտադիր չէ հետքայլ կատարել։ Ոմանց համար Հայաստանը փրկելը գոյաբանական հարց է։ Այլոց համար հիմա եզակի հնարավորություն է պարզապես ջնջել Հայաստանը քարտեզից, իսկ հայերին՝ Անդրկովկասից։ Դա առնվազն նրանց ազդեցությունը տարածաշրջանում կդարձնի գրեթե բացարձակ, իսկ Իրանին ու Ռուսաստանին դարերով հետ կգցի։
Իսկ ինչո՞ւ հիմա։ Որովհետև նախ՝ Ռուսաստանը ներկայում զբաղված է իր սեփական հակամարտությամբ և դժվար թե կարողանա լիարժեք արձագանքել։ Երկրորդ՝ որպեսզի նա միջամտի, անհրաժեշտ է հրավեր հենց Հայաստանից, իսկ այնտեղ իշխանության գլուխ է Փաշինյանը, որը կարող է պարզապես լքել Հայաստանը այնպես, ինչպես լքեց Ղարաբաղը։ Եվ երրորդ՝ Իրանը ցնցող հարված է ստացել Սիրիայում և այժմ գտնվում է տասնամյակների ընթացքում իր ամենավատ վիճակում։
Այսպիսով, հենց այս ամենի ֆոնին կա եզակի հնարավորություն «Հայկական հարցի վերջնական լուծման» համար։ Կօգտվե՞ն նրանք դրանից։ Հնարավոր է։ Եվ, ավաղ, դրա համար մեղավոր են հենց հայերը։ Ինչպես և մենք, դժբախտաբար։ Այսպիսով, ի վերջո, մենք որևէ եզրակացություն անելու՞ ենք, թե՞ ոչ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































