Խոշոր հրդեհ՝ Երևանում․ «ՎԱԶ 21099» է այրվել․ Shamshyan
ОБЩЕСТВО
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակ Գասպարյան փողոցի 30 հասցեում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։
Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































