Բոլորս տանջվում ենք․ վերջին թարմացումները՝ Մարմարիկից
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ առավոտյան` ժամը 10:00-11:00 ընկած հատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում լուրեր են տարածվել, որ 2 տարեկան երեխա է ընկել Մարմարիկ գետը։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին՝ աղջկան և տղային, տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։
Aysor.am-ի հետ զրույցում Մարմարիկ վարչական շրջանի ղեկավար Արթուր Քարամյանը նշել է, որ մինչ այս պահը դեռ երեխային չեն գտել.«Սևանի ջրասուզականերն են հիմա որոնողական աշխատանքներ իրականացնում գետում, որը շատ վարար է հիմա։ Դեռ չեն գտել։ Մինչև գիշերվա 3-ը որոնողական աշխատանքներ են տարվել, հիմա նորից շարունակվում են»։
Դիտարկմանը, որ վարկածներից մեկն էլ երեխային գողանալն է՝ Քարամյանը պատասխանել է.«Դե ով ինչ ուզի՝ կարող է ասել, դա հարցի մյուս կողմն է։ Համենայն դեպս, իրենք ըտենց թշնամիներ չունեն, որ էդպիսի բան անեն։ Ես դրան չեմ հավատում։ Տարածքում խանութի տեսախցիկ կա, որը շատ հեռու է և ոչ մի բան չի ֆիքսել»։
Վարչական շրջանի ղեկավարն ավելացրել է, որ երեխայի տունը գետից մոտ 200մ հեռավորության վրա է գտնվում.«Բայց երեխան հողամասով պետք է անցներ, որ հայտնվեր գետում, դա էլ բացառում են։ Ուրիշ այլ վարկած այս պահին չկա։ Բոլորս տանջվում ենք»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































