«Շնչելու օդ չկա, մենք մեծացնում ենք վատառողջ սերունդ». Ռուբեն Հախվերդյան
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մարդ զզվում է փողոց է դուրս գալուց: Երևանում քաղաքային կուլտուրան վերացել է, որովհետև «գեղցիները» լցվել են, խոսքս գյուղացու մասին չէ, որ գյուղում հողի աշխատավորն ու մեր հիմքն է:
Խոսքս նրա մասին է, ով երեկ չէ առաջին օրը գրանցում է ստացել, իրեն թվում է, թե ինքը երևանցի է:
Եթե առաջ Երևանն ուներ իր դեմքը, հիմա այդ դեմքը փոխարինել է մարմնի որևէ ուրիշ մասով: Դեմքից վերածվել է հետույքի»,- Սոնա Սաֆարյանի հետ Exclusive հարցազրույցի ժամանակ ասել է երգիչ, երաժիշտ Ռուբեն Հախվերդյանը:
Նրա կարծիքով՝ իրավիճակը փոխելու համար երիտասարդությունը պետք է կրթվի:
«Շնչելու օդ չկա, մենք մեծացնում ենք վատառողջ սերունդ, էկոլոգիայով ոչ ոք չի զբաղվում: Չկան պրոֆեսիոնալ մարդիկ ու խիստ օրենքներ: Մենք ապրում ենք հետամնաց հասարակության մեջ»,- ասել է Ռուբեն Հախվերդյանը:




















































