Իրանն իրավունք ունի միջուկային էներգիան օգտագործելու խաղաղ նպատակներով. Աբբաս Արաղչի
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդն իրավունք ունի միջուկային էներգիան օգտագործելու խաղաղ նպատակներով։ Նրա հայտարարությունը մեջբերում է «Al Manar» ՀԸ-ն։ «Իրանը որպես երկիր եւ մասնակցի Միջուկային զենքի չտարածման պայմանագրի, հավատարիմ է այն հանձնառություններին, որոնք ստանձնել է, սակայն միաժամանակ պնդում է, որ իրանցի ժողովուրդն իրավունք ունի օգտագործելու միջուկային էներգիան խաղաղ նպատակներով, ինչը բնականաբար ենթադրում է, որ պետք է իրականացվի հարստացում»,- ասել է նախարար Արաղչին։
Նա ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունն ունի իրավունք ունենալու միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ։
Իրանական պետության թիվ մեկ դիվանագետը նկատել է, որ կան երկրներ, որոնք եւ անդամ են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի, եւ հարստացնում են ուրանը՝ մերժելով միջուկային զենքը։ Նա նաեւ նշել է, որ Թեհրանը հավատարիմ է պատասխանատու մոտեցմամբ կարգավորել իր միջուկային խաղաղ ծրագրի շուրջ արհեստականորեն ստեղծված ճգնաժամի խաղաղ հանգուցալուծմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































