Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Պատրիկ Ֆիորիի հայկական արմատներն ու ընտանիքը. ինչու նա փոխեց իր ազգանունը. լուսանկարներ

ЛАЙФ

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել ծագումով հայ սիրված եւ հեղինակավոր անձանց։ Այս անգամ ներկայացնում ենք աշխարհահռչակ երգիչ Պատրիկ Ֆիորիի կյանքն ու հայկական արմատները։

fioriՖրանսիայի ամենահայտնի դերասաններից մեկը` Պատրիկ Ֆիորին, ամեն երեկո դուդուկ է նվագում եւ երբեք չի մոռանում իր հայկական ծագման մասին։ Ամուր արմատները նրան հավերժ կապել են Հայաստանի հետ։

Պատրիկը մեծ հաջողության է հասել  «Փարիզի աստվածամոր տաճարը» ներկայացումից հետո, որտեղ մարմնավորում էր Ֆեբի դերը։

Patrick-Fiori-patrick-fiori-13248930-700-525

Նա ծնվել է 1969թ. սեպտեմբերի  23-ին Մարսելում, մեծացել Կորսիկա կղզում։ Նրա հայրն ազգությամբ հայ  Ժակ Շուշանյանն է, մայրը` կորսիկուհի Մարիա-Անտուանետ Ֆիորին է։ Ծնողները  դաստիարակել են իրենց հինգ զավակներին։

Ֆիորին նշում է, որ կորսիկանցիները ուժեղ, ուղիղ եւ արդար մարդիկ են եւ նման են հայերին, ուստի, ըստ նրա, զարմանալի չէ, որ իր ծնողները սիրել են միմյանց։

Ֆիորին պատմում է, որ կարիերայի սկզբում ընտանիքը փողի կարիք ուներ եւ ծնողները շատ էին աշխատում, որպեսզի կարողանան ապահովել իրենց զավակներին։Ֆիորին ինքը տարբեր աշխատանքներ է կատարել, որպեսզի թեթեւացնի ծնողների հոգսը. պիցցա է վաճառել, աշխատել որպես էլեկտրիկ, դեկորատոր։

fiori8

Նրա առաջին բեմելը տեղի է ունեցել 12 տարեկանում Մարսելի օպերայում «La Legende des Santonniers» երաժշտական կոմեդիայում հայտնի դերասան Ֆրանկ Ֆերնանդելի հրավերով։

Պատրիկ Շուշանյանն իր ազգանունը փոխել է բեմական կարիերայի համար եւ վերցրել մոր ազգանունը։

«Ես նման քայլի եմ դիմել հորս թույլտվությամբ. բանն  այն է, որ Շուշանյան ազգանվանս արտասանության պատճառով դպրոցում միշտ խնդիրներ էի ունենում։ Հուսալ, որ հանդիսատեսն ինձ կհիշեր այս ազգանվամբ, միամիտ քայլ կլիներ»,- նշում է երգիչը։

Ֆիորիի հայրն ի սկզբանե զավակներին չէր պատմել, որ իրենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են։ Նրա հորից երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի զավակներին պատմի այդ մասին, քանի որ նա չէր ցանկանում նրանց ցավ պատճառել։

«Այդ ժամանակ ես 13-14 տարեկան էի։ Մի օր հորիցս պահանջեցի, որ ինձ ամեն ինչ բացատրի։ Հայրս պատմեց, որ իրենց գյուղում կար մի ընտանիք, որոնց մոռացել էին «այցելել» ժանդարմները։ Ընտանիքի բոլոր անդամները չէին դադարում աղոթել եւ սպասել, որ ժանդարմները իրենց էլ, ինչպես մյուս ընտանիքներին, «կայցելեն»։ Դա, բարեբախտաբար, տեղի չունեցավ, նրանց մասին մոռացել էին. այդ ընտանիքը Շուշանյանների ընտանիքն էր»,- պատմում է երգիչը։

mgid-uma-artist-mtv.com-1561618

Ֆիորին միջազգային հաջողության հասավ 1993թ.  «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելուց հետո։ 1994–1995 թթ. երգիչը թողարկեց երկու ալբոմ։

«Փարիզի աստվածամոր տաճարը» ներկայացումից նրա Belle սինգլը մինչեւ օրս էլ շատ հայտնի ու տպավորիչ է։ Ֆիորին խոստովանում է, որ մյուզիքլի շնորհիվ իր կարիերան վեր բարձրացավ «Ֆերարիի» արագությամբ։

Ֆիորին մի քանի անգամ այցելել է Հայաստան։ Նրա առաջին այցը եղել է հոր հետ 2004 թ.։ Նրանք եկել էին տեսակցելու հարազատներին, որոնց հայրը չէր տեսել ավելի քան հիսուն տարի։

J-ai-decouvert-mon-Armenie-par-Patrick-Fiori

« Ես միշտ գիտեի, թե ինչ մեծ նշանակություն ունի հորս համար այս հողը, իսկ հայրս ինձ համար վառ աստղ է։ Ցավոք, ես չեմ տիրապետում հայերենին, այն շատ բարդ է, սակայն ամեն երեկո ես դուդուկ եմ նվագում, որը հայրս գնել է երեւանյան Վերնիսաժից։ Այժմ առանց այդ գործիքի որեւէ համերգ չի անցնում։ Հայաստանը միշտ էլ եղել է իմ կյանքում։ Բացի այդ, եղել են հորս պատմած բազմաթիվ պատմությունները, որոնք ինձ ստիպել են միշտ բացահայտել ինքս ինձ՝ ինքնաճանաչման նպատակով։ Այդ փնտրտուքներում ինչ-որ գաղտնի եւ ձգողական բան կա։ Հավանաբար նույն զգացումն է ունենում աշխարհի ցանկացած ծայրում բնակվող յուրաքանչյուր հայ»,- ասում է երգիչը։

Patrick Fiori playing a football match for the 7th edition of the 'Foot Concert' organized by the Huntington Avenir Association, held at the Palais des sports in Gerland, Lyon, France, on October 12, 2013. Photo by Nicolas Genin/ABACAPRESS.COM

Պատրիկ Ֆիորիի անձնական կյանքի մասին տեղեկությունները քիչ են։ Հայտնի է, որ նրան սիրահարված է եղել երգչուհի Լարա Ֆաբիանը, ով «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում մարմնավորում էր Էսմերալդային։

«Ես նրան ինձնից շատ էի սիրում»,- խոստովանել է Ֆաբիանը։

1003704-patrick-fiori-580x0-1

«Արդյո՞ք  XXI-րդ դարում գոյություն ունի ռոմանտիկա։ Ես ուզում եմ դրան հավատալ, քանի որ ռոմանտիկան կյանքն ավելի է գեղեցկացնում։ Իդեալական կնոջ մասին երեւակայություններ չստեղծելով, հուսով եմ, որ մի օր նրան կհանդիպեմ»,- ասում է  երգիչը։

 

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянса