Կառավարությունը հստակեցրեց «անօթևան անձ» հասկացության սահմանումը
ПОЛИТИКАՀ կառավարությունը հստակեցրեց «անօթևան անձ» հասկացության սահմանումը և այդ նպատակով լրացում կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ նոր սահմանմամբ անօթեւան է համարվում այն մարդը, որը չունի բնակարան կամ ընտանիքում անառողջ միջանձնային հարաբերությունների պատճառով բախվել է անհաղթահարելի խոչընդոտների, որոնք թույլ չեն տալիս ապրել սեփական տանը։ Անօթևան են համարվում ոչ թե այն մարդիկ, ովքեր չեն ապրում ժամանակավոր բնակարանում, այլ նրանք, ովքեր առհասարակ բնկության վայր չունեն:
«Այս իրավական ակտով սահմանվում են նշված անձանց սոցիալական ծառայությունների տրամադրման ու կացարանով ապահովման հետ կապված հարաբերությունները: Ներկայումս տարբեր իրավական ակտերում «անօթևան» կամ «որոշակի բնակության վայր չունեցող անձ» հասկացությունն օգտագործվում է տարբեր իմաստներով, ըստ որոնց «անօթևան» են համարվում բնակարան չունեցող, սակայն բնակության վայր ունեցող անձինք կամ ընտանիքներ, ովքեր ապրում են ժամանակավոր կացարաններում, տնակներում, վարձով և այլն: Վերոնշյալ իրավական ակտում օգտագործվող հասկացո ւթյունը վերաբերում է ոչ թե ժամանակավոր կացարաններում ապրող անօթևաններին, այլ ընդհանրապես բնակության վայր չունեցող` փողոցներում, կայարաններում, կամուրջների տակ կամ բնակության համար չնախատեսված շինություններում գիշերող անձանց և նրանց տրամադրվող ծառայություններին, ուստի տարընթերցումների տեղիք չտալու համար, անհրաժեշտ է ամրագրել «որոշակի բնակության վայր չունեցող անօթևան անձ» հասկացության սահմանումը տվյալ որոշման իմաստով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ասատրյանը:



