Ոստիկանությունը հերթերից խուսափելու համար ձեռք կբերի անձնագրերի տպագրման նոր սարքեր
ОБЩЕСТВОՀՀ կառավարությունը հաստատեց ոստիկանության կողմից կենսաչափական անձնագրերի տպագրության համար նոր սարքեր գնելու որոշման նախագիծը։ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշեց, որ որոշման նպատակն է՝ խուսափել անձնագրային և վիզաների վարչությունում առաջացող հերթերից։ Այդպիսով նախատեսվում է ավելացնել կենսաչափական տվյալներ հավաքող շարժական սարքերի քանակը՝ հաշմանդա մների համար անձնագրեր տպելու համար, ինչպես նաև ընդլայնել անձնագրերի տրամադրման գործընթացը Հայաստանի դեսպանատներում ու հյուպատոսարաններում։
Ձեռք է բերվելու տվյալներ հավաքող 65 հավելյալ ստացիոնար և 15 շարժական սարք, ինչպես նաև անձնագրերի տպագրության ու լամինացման 2 մեքենա: 4 սարք կգնվի ծածկագրերն ու 2 հազար սարք էլ՝ ID քարտերը հաշվելու համար։
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



