Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի տան մոտ կրակոցներ են հնչել
МЕЖДУНАРОДНОЕ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրակոցներ են տեղի ունեցել շաբաթ գիշերը Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի տան մոտ՝ Թբիլիսիի կենտրոնում՝ Բորիս Կուֆտին փողոցում։ Զուրաբիշվիլին այս մասին խոսել է իր Facebook-ի էջում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
«Ժամը 4:20-ին Գուդիաշվիլիի այգու տարածքում և իմ տան դիմաց աղմուկ լսվեց. մոտ 40 հոգուց բաղկացած խումբը գոռում էր, կռվում, և վերջում զենք կիրառվեց (8 փամփուշտ, մեկը՝ իմ բակում)», - գրել է Զուրաբիշվիլին՝ հետաքննությունից հետո հրապարակելով դեպքի վայրից լուսանկարներ։
Վրաստանի նախկին նախագահը հիշեցրել է, որ 2024 թվականի վերջին իր լիազորությունների ավարտից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը զրկել է իրեն պետական պաշտպանությունից։ Սակայն, նա ընդգծել է, որ տեղի ունեցածը գերազանցել է անձնական սպառնալիքը։
«Ես որևէ կերպ չարձագանքեցի պետական անվտանգության ռեժիմի վերացմանը... Բայց սա այլևս իմ անվտանգության հարց չէ, սա քաղաքի անվտանգության հարց է։ Սա քաղաքի կենտրոնն է, որտեղ սրճարաններն ու բարերը աշխատում են մինչև ուշ գիշեր, որտեղ երիտասարդները զբոսնում են գիշերը, որտեղ մեծ թվով օտարերկրացիներ կան, որտեղ գիշերային չվերթներով ժամանող զբոսաշրջիկները գրանցվում են հյուրանոցներում», - հավելեց Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով՝ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել միայն առավոտյան ժամը իննին։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է Զուրաբիշվիլիի տան մոտ կրակոցների փաստը։ Գերատեսչության տվյալներով՝ երկու մարդ վիրավորվել է։ Հանցագործի ինքնությունը պարզվել է, և ձեռնարկվում են միջոցառումներ նրան ձերբակալելու ուղղությամբ։ Հետաքննություն է սկսվել հրազենի ապօրինի ձեռքբերման և պահպանման, ինչպես նաև դիտավորյալ ոչ ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքերի առթիվ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































