Ереван, 29.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Կինոմոսկվա»-ում կայացավ Սարիկ Անդրեասյանի նոր ֆիլմի պրեմիերան

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մայիսի 1-ին «Կինոմոսկվա»-ում տեղի ունեցավ Սարիկ Անդրեասյանի «Պատերազմ և Քոչարի» ֆիլմի պրեմիերան։ Ռազմահայրենասիրական դրաման նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին։

Նախքան ֆիլմի ցուցադրությունը հնչեցին պատերազմի հայտնի երգեր, որոնք վայելեցին Հայրենական պատերազմի վետերաններն ու հյուրերը։

Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ Այն պատմում է հայկական հեռավոր գյուղից ռազմաճակատ մեկնած երեք ընկերների մասին, ովքեր արիաբար պայքարում են՝ պաշտպանելով հայրենի տունն ու հողը։ Պատերազմի դաժան թոհուբոհում նրանց ուժ է տալիս երաժշտությունը։

Հերոսներն անցնում են պատերազմի ողջ դժվարությունները և վերջապես հասնում Բեռլին։ Ռայխստագի մոտ հայ զինվորները, զուռնայի և դհոլի հնչյունների ներքո, պարում են հաղթական Քոչարին՝ դարձնելով այն հաղթանակի խորհրդանիշներից մեկը։



Պրեմիերային ներկա էր նաև ֆիլմի պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանը՝ Սարիկ Անդրեասյանի եղբայրը։

«Սարիկն այսօր ներկա չէ հարգելի պատճառներով՝ նրա կինը 4-րդ երեխային է ծննդաբերելու է։ Առհասարակ, մենք ամեն տարի Հայաստան ենք գալիս մեր ընտանիքներով։ «Պատերազմ և Քոչարի» ֆիլմի գաղափարն առաջացել էր դեռևս 2016-ին, եկանք Հայաստան, հանդիպեցինք Ռուբեն Ջաղինյանին։ Մենք ցանկանում էինք անդրադառնալ Հայրենական պատերազմին, քանի որ շուրջ 600 հազար հայ մասնակցել է պատերազմի գործողություններին, այդ թվում՝ մեր պապերը։ Սա մեզ համար խորապես հարազատ թեմա է։ Չնայած այսօր Խորհրդային Միությունն այլևս գոյություն չունի, այն ժամանակվա պայքարը մեր ընդհանուր պատմությունն է, և հաղթանակը՝ համամարդկային արժեք։ Ֆիլմում ներկայացրել ենք Ռայխստագի մոտ զուռնայի և դհոլի հնչյունների ներքո հաղթական Քոչարի պարող հայ զինվորներին։ Տեսած արխիվային կադրերից պարզ դարձավ՝ Բեռլինում դհոլ ու զուռնա գտնել հնարավոր չէր, ինչը նշանակում է՝ նրանք այդ գործիքները պատերազմի դաշտ էին տարել՝ գիտակցված ռիսկի գնալով, որովհետև դրանք արգելված էին։ Այստեղից էլ հասկացանք՝ այս պատմությունը պետք է պատմվի հենց երաժիշտների միջոցով։



Այս ֆիլմով նաև հավերժացնում ենք մեր պապերի հիշատակը, որոնց շնորհիվ մենք այսօր ապրում ենք ու ստեղծում։ Ես և Սարիկը միշտ միասին ենք աշխատում, մոտ 100 համատեղ նախագիծ ունենք։ Ամեն հինգ տարին մեկ Հայաստանին նվիրված մի աշխատանք ենք իրականացնում. նախորդը «Երկրաշարժ» ֆիլմն էր։ Այս նախագիծը չենք ստեղծել գումար վաստակելու համար։ Սա մեր ներդրումն է, մեր ներքին գիտակցումը, թե որքան կարող ենք անել՝ անշահախնդիր։ Չեմ հավատում, որ հնարավոր է պատերազմի մասին ֆիլմ նկարահանել ու դրա վրա գումար աշխատել։ Այս թեման մեր սրտին մոտ է, և ապագայում ևս շարունակելու ենք նախագծեր իրականացնել՝ նվիրված Հայաստանին։ Զվարճացնելը մի առաքելություն է, իսկ հետք թողնելը՝ բոլորովին այլ», -լրագրողների հետ զրույցում ասաց Ղևոնդ Անդրեասյանը:



Դերասան Տարոն Իսպիրյանի (Պոնչի) համար այս աշխատանքը խորհրդանշական էր, քանի որ առաջին անգամ կատարել է ֆիլմի կրկնօրինակում.

«Շնորհակալ եմ ֆիլմի ստեղծողներին։ Հայերը մեծ ներդրում են ունեցել Հայրենականում։ Ի դեպ, պապիկս տանկիստ է եղել։ Երբ առաջարկ ստացա, անմիջապես համաձայնվեցի։ Ֆիլմում հայերը ներկայացված են արժանապատվորեն։ Ինձ համար հոգեհարազատ թեմա է: Շատ հետաքրքիր փորձ էր։ Կարելի է ասել՝ պետք է վերապրես ամեն այն պահը, ինչ կատարել է տվյալ դերասանը։ Ինձ և իմ հերոսին՝ Արտաշին, միավորում էր խառնվածքի նմանությունը. նա բարի աուրա ունի, նույնն էլ են ինձ հաճախ ասում։ Իհարկե, բավական բարդ էր սեփական ձայնը լսել էկրանից, բայց կարծում եմ՝ ստացվել է։ Իհարկե, միշտ կարելի է ավելի լավ անել, բայց արդյունքից գոհ եմ։ Սիրով կմասնակցեի նմանատիպ նախագծում՝ արդեն որպես դերասան»։

Իսկ դերասանուհի Թամարա Պետրոսյանը, ով ներկա էր պրեմիերային, ֆիլմի ավարտին չկարողացավ զսպել արցունքները։

Ֆիլմի ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է, սցենարիստները՝ Ալեքսեյ Գրավիցկի, Սերգեյ Վոլկով, պրոդյուսերներ՝ Սարիկ Անդրեասյան, Ղևոնդ Անդրեասյան, Ռուբեն Ջաղինյան։

Դերերում ընդգրկված են Դավիթ Մխիթարյանը, Դավիթ Կոտով-Հովհաննիսյանը, Սերգեյ Մելքոնյանը, Պավել Պրիլուչնին,
Աննա Եղոյանը, Մարջան Ավետիսյանը, Միքայել Ջանիբեկյանը, Զեփյուռ Բրուտյանը և ուրիշներ։

Ֆիլմը կրկնօրինակվել է հայերեն «Շարմ Հոլդինգի» «S’harmony» ստուդիայում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана