Փորձագետները զգուշացնում են՝ վտանգը չի անցել, Ստամբուլում կլինեն նոր ցնցումներ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստամբուլում ապրիլի 23-ի երկրաշարժից հետո հետցնցումները կարող են շարունակվել մեկ ամիս, հայտարարել է սեյսմոլոգ Շյուքրյու Էրսոյը։
Թուրքական բնական աղետների վերացման վարչության (AFAD) տվյալներով՝ ապրիլի 23-ին, տեղական ժամանակով 12։49-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ), Մարմարա ծովում, Ստամբուլի ափերի մոտ տեղի է ունեցել 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Դրանից հետո արձանագրվել են հետցնցումներ։ Երկրաշարժի հետևանքով տուժել է 236 մարդ, զոհեր և լուրջ ավերածություններ չկան։
«Այս գործընթացը (հետցնցումները – խմբ.) շարունակվելու է, ներառյալ թույլ ցնցումները մինչև 4 բալ։ Սա կարող է տևել մեկ ամիս։ Սովորաբար ակնկալվում է, որ ցնցումները կմարեն մեկ շաբաթում, բայց որոշ դեպքերում դա ավելի երկար է տևում...», – նրա խոսքերն է մեջբերում Sabah թերթը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում հայտարարել էր, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի Ստամբուլում չմնա ոչ մի շինություն, որը կարող է մեծ աղետի պատճառ դառնալ սպասվող երկրաշարժի դեպքում։




















































