«Առավոտ». Աղբյուրն ու աղբյուրի մոտ նստած վիշապը հայաստանյան իրականությունում
ПОЛИТИКАՆերկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Կրկին ուզում եմ հիշեցնել մի հին պատմություն. մոտ 18 տարի առաջ՝ 1997–ի ամռանը, «Առավոտի» թղթակիցը դիմեց ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանին ինչ–որ հարցով։ Վերջինս տարակուսեց. «Ինչո՞ւ եք աղբյուրի մասին հարցնում, հարցրեք աղբյուրի մոտ նստած վիշապի մասին»» Այսինք, ընդդիմադիր գործչի ուշքն ու միտքը Լևոն Տեր–Պետրոսյանի մասին ինչ–որ վատ բան ասելն էր, մնացած բաները նրան չէին հետաքրքրում։ Դրանից մոտ կես տարի անց Տեր–Պետրոսյանը այլևս նախագահ չէր, Դավիթ Վարդանյանը տարբեր պաշտոններ ստացավ, բայց եթե համեմատություն անենք կոռուպցիայի և թալանի առումով, ապա ամենևին ոչ սուրբ ՀՀՇ–ականները, իմ տպավորությամբ, պարզապես մանկապարտեզի երեխաներ են այն մարդկանց համեմատ, որոնք եկել էին նրանցից հետո։
Դա վատ է ինքին, բայց ավելի վատն այն է, որ երբ 98–ից հետո որևէ մեկը խոսում է «վիշապից» և «աղբյուրից», անմիջապես կասկած է առաջանում՝ արդյոք նա չի ուզում զբաղեցնել «գործող» վիշապի տեղը և անձամբ «հագեցնել սեփական ծարավը»։ Քաղաքական ուժերի վարքը հետագա 17 տարների ընթացքում մեղմ ասած չի ցրել այդ կասկածները»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։



