Արտակարգ դեպք, «Արին Բերդ» հացատանը մի տղամարդ ծեծել է մատուցողուհու, շշերով հարվածել տնօրենին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղում գործող «Արին Բերդ» հացատանը վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է և ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գևորգ Գ․-ն՝ որպես հաճախորդ գտնվելով Այնթապ գյուղի 20-րդ փողոցի 51-րդ հասցեում գործող «Արին Բերդ» հացատանը, և ընկերական հարաբերություն սկսելու վերաբերյալ մերժում ստանալով նշված հացատան մատուցողուհի, Երևանի բնակիչ 32-ամյա Տաթևիկ Հ․-ից, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքի շրջանին, այնուհետև, հրելով պատին, դանակը գրպանից հանել է՝ ասելով, որ եթե իր հետ չգնա, կսպանի նրան:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությանը միջամտել է հացատան տնօրեն, Երևանի բնակիչ 33-ամյա Ռուզաննա Գ․-ն, որի ընթացքում Գևորգ Գ․-ն մոտակայքում գտնվող արկղից վերցնելով ապակյա երկու շիշ, հարվածել է վերջինիս գլխին, ինչից նա ուշաթափվել է և հարվածի հետևանքով ստացել մարմնական վնասվածք, ինչից հետո Գևորգ Գ․-ն սեռական բնութի հայհոյանքներ հնչեցնելով կոտրել է հացատան գույքը և հեռացել այնտեղից:
Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:




















































