Այսօր ջազի միջազգային օրն է․ ինչպե՞ս է օրը նշվում Երևանում
КУЛЬТУРА
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ ապրիլի 30-ին նշվում է ջազ երաժշտության միջազգային օրը։
Առհասարակ ջազը ոչ միայն երաժշտական ժանր է, այլ առանձին մշակույթ, մտածողություն ու զգացողություն։
Ջազը սկիզբ է առել ԱՄՆ-ում 20-րդ դարասկզբին՝ միավորելով աֆրոամերիկյան ռիթմերն ու եվրոպական մեղեդայնությունը։ Այս հրաշագեղ միաձուլումը ստեղծել է ազատ արտահայտման, իմպրովիզի և զգացմունքային հզոր համադրություն։
Թվում է, թե 20-րդ դարասկզբում սկիզբ առած ժանրը հաջողություն չէր ունենալու, սակայն մինչև օրս այն համարվում է երաժշտության լավագույն և հզոր ժանրերից մեկը։
Ջազի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ երաժշտությունն ինքնին իմպրովիզ է։ Ջազ երաժիշտները հաճախ ստեղծում են երաժշտությունը տեղում։
Ջազում արհեստականության նշույլ չկա, այն միշտ կենդանի է, միշտ փոփոխվող ու յուրահատուկ։
Ոլորտում կան լեգենդներ, որոնց ձայնային տվայլները կրկնօրինակելը, իրենց անվանը հավասար անվանում ունենալը անհնարին է։ Աշխարհահռչակ լեգենդներից են Նինա Սիմոնը, Լուի Արմսթրոնգը, Էլլա Ֆիցջերալդը, Չառլի Փարքերը, Էտտա Ջեյմսը, Ֆրենկ Սինատրան և այլք։
Ջազի միջազգային օրը նշվում է ավելի քան 190 երկրներում։ Այն նշվում է որպես խաղաղության, մշակույթների երկխոսության և համաշխարհային «համագործակցության» խորհրդանիշ։
Օրը հիմնադրվել է 2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ ջազի դերը որպես միավորող ուժ ընդգծելու նպատակով։
Ամբողջ աշխարհում այս օրը կազմակերպվում են ջազային համերգներ, միջոցառումներ, կրթական արշավներ, քննարկումներ։
Ամեն տարի ավանդաբար կազմակերպվում է «All-star Global Concert» համերգը աշխարհի տարբեր երկրներում։ Համերգային այցելությունների շրջանակում ելույթ են ունենում համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ։ 2025 թվականին հյուրընկալող քաղաքը Աբու Դաբին է։
Օրը նշվում է նաև Հայաստանում։ Երևանում ջազի միջազգային օրը նշվում է բացօթյա համերգով՝ Կասկադի տարածքում գտնվող Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բակում։ Միջոցառման ընթացքում հնչում են ջազային տարբեր կատարումներ, ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































