Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս Իսրայելի հետ հարաբերությունների զարգացմանը. Իլհամ Ալիև
МЕЖДУНАРОДНОЕ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս իր մտերիմ բարեկամ և հուսալի գործընկեր Իսրայելի հետ հարաբերությունների ամրապնդմանը։ Այս մասին ասվում է նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորական նամակում Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին:
«Հաճելի է տեսնել Ադրբեջան-Իսրայել միջպետական հարաբերությունների դինամիկ և համապարփակ զարգացումը, որը հիմնված է փոխադարձ վստահության և աջակցության նման ամուր հիմքերի վրա։ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս իր մտերիմ բարեկամ և հուսալի գործընկեր Իսրայելի հետ հարաբերությունների ամրապնդմանը։
Այսօր մեր երկրները արդյունավետորեն համագործակցում են տնտեսական, առևտրային, պաշտպանական, մարդասիրական և այլ ոլորտներում: Ես հավատում եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ Ադրբեջանի և Իսրայելի միջև ավանդական բարեկամական կապերը, մեր փոխշահավետ համագործակցությունը մի շարք կարևոր ոլորտներում կշարունակեն զարգանալ», – ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
Անի Վարդանյան
Հետևեք մեզ՝ այստեղ




















































