ՌԴ-ն ԱՄՆ-ին հաղորդում է ռազմավարական ռիսկերը նվազեցնելուն ուղղված համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը. Շոյգու
МЕЖДУНАРОДНОЕ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական կողմը շարունակում է Միացյալ Նահանգներին հետևողականորեն փոխանցել ռազմավարական ռիսկերի նվազեցման համար համատեղ աշխատանք կատարելու անհրաժեշտությունը։ Դրա մասին, ըստ ТАСС-ի՝ Բրազիլիայի մայրաքաղաքում ընթացող ԲՐԻԿՍ անդամ երկների անվտանգության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման առաջին նիստում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Այսօր մենք շարունակում ենք ամերիկացիներին հետևողականորեն փոխանցել ռազմավարական ռիսկերի համապարփակ նվազեցման համար համատեղ աշխատանք կատարելու անհրաժեշտությունը, որը միտված է դրական ազդեցություն ունենալ միջազգային անվտանգության վիճակի վրա»,-նշել է նա։
Շոյգուն անդրադարձել է նաև Ուկրաինայի թեմային՝ նշելով, որ «Կիևի ռեժիմը դիմում է ահաբեկչական եղանակների կիրառմանը՝ տեսնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը մարտադաշտում ռազմավարական նախաձեռնության է տիրապետում»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































