Կրակոցներ Երևանում. ծանր վիճակում իրանցի երիտասարդ է տեղափոխվել հիավանդանոց
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Փավստոս Բուզանդի փողոցում ինչ-որ մեկը կրակել է քաղաքացու վրա, ինչի հետևանքով նա արնահոսում է: Այս մասին հայտնում է Shamashyan.com-ը:
Ըստ լրատվականի «գլխի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր են տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 21-ամյա Մայքլ Փուլադիին, ում առողջական վիճակը եղել է ծանր։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ նշված վիճաբանության մասնակից անձանցից Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գոռ Մ․-ն նույնպես ստացել է մարմնական վնասվածք, ով տարված բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը ներկայացել է և ներկայացվել է նախաքննության մարմին:
ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը Auroranews-ի հետ զրույցում հայտնեց. «Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»:
«7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»,- հավելեց նա:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































