Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ և 335-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, ապրիլի 26-ին խուզարկել են Լոռու մարզում բնակվող մի տղամարդու տունը՝ հայտնաբերելով ապօրինի պահվող երկփողանի հրացան: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են: