Շուշան Պետրոսյանին պաշտպանող Սուքիաս Ավետիսյանը մտափոխվել է
ПОЛИТИКАԷթիկայի հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Վահան Բաբայանը տեղեկացրել էր, որ փետրվարի 1-ին կայացած նիստում հանձնաժողովը միաձայն վարույթ էր ընդունել ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի դեմ դիմումը: Past.am-ը պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքվեց, թե ինչպես է դիմումը վարույթ ընդունվել միաձայն, երբ նախկինում Ավետիսյանը վստահեցնում էր, թե «դեմ» կքվեարկի վարույթ ընդունելուն:
Պարզվում է, որ Սուքիաս Ավետիսյանը նույնպես «կողմ» է քվեարկել, չնայած մեզ վստահեցնում էր, որ «դեմ» կքվեարկի վարույթ ընդունելուն:
Մեզ հետ զրույցում նա բացատրեց, որ վարույթը մերժելու հիմքեր չկային և ինքը շարժվել է օրենքով և քվեարկել «կողմ»:
Հիշեցնենք, որ երբ ՀՀԿ-ական երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի մեկնաբանության տակ գրել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ», դրան հաջորդեց Էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի մեկնաբանությունը, թե Շուշան Պետրոսյանի արած արտահայտությունը երևի ամենաանմեղն է, որովհետև ֆեյսբուքյան էջերում կարելի է հանդիպել ամենավերջին հայհոյանքների:
Լիլիթ Լալայան



